Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնությունում Նորվեգիայի դեսպան Կվիլեն կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Նորվեգիայի իշխանությունների վրդովեցուցիչ գործողությունների հետ, որոնք փորձել են խափանել հոկտեմբերի 25-ին Նորվեգիայի հյուսիսային Կիրկենես քաղաքում տեղի ունեցող ավանդական միջոցառումները՝ նվիրված Հյուսիսային Նորվեգիան նացիստական զավթիչներից ազատագրելիս զոհված խորհրդային զինվորների հիշատակին։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, դեսպանին խստորեն ասվել է, որ անընդունելի է սահմանափակել ՌԴ ներկայացուցիչների՝ հիշատակի արարողություններ անցկացնելու իրավունքները։ Սոր-Վարանգերի կոմունայի քաղաքապետի գործողությունները, որն անձամբ է մասնակցել Գլխավոր հյուպատոսության ծաղկեպսակների տեղաշարժմանը, որոնք այնուհետև հանվել են, վանդալիզմի ակտ է, ռուսաֆոբիայի, անհարգալից վերաբերմունքի և ազատագրող զինվորների հիշատակը ոտնահարելու օրինակ։ Ըստ երևույթին, կորել է ոչ միայն պատմական հիշողությունը, այլև խիղճը։
Շեշտվել է, որ Նորվեգիայում այս հիշարժան ամսաթվի շուրջ տեղի ունեցածը, նաև Սյոր-Վարանգերի քաղաքապետի ավելի վաղ արած հայտարարությունները հաջորդ տարի Հյուսիսային Նորվեգիայի ազատագրման 80-ամյակի տոնակատարությանը Ուկրաինայի նախագահին հրավիրելու մտադրության մասին և Հյուսիսային Նորվեգիայի ազատագրման գործում ԽՍՀՄ առանձին ժողովուրդների վաստակի «ցցուն դարձնելը» գնահատում ենք պատմությունը կեղծելուն և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում Խորհրդային Միության դերը համահարթելուն ուղղված գիտակցված ջանքեր։
Նորվեգիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը, ռուսաստանցի հայրենակիցները կշարունակեն հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմին հաղթած և Հյուսիսային Նորվեգիայի բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքեր փրկած զինվորների հիշատակին։ Ենելով ակնթարթային քաղաքական կոնյուկտուրայի նկատառումներից՝ անվայել նպատակներով չի կարելի Հաղթանակը բաժանել սեփականի և ուրիշի: