f

Անկախ

«Ժողովուրդ». ՔՊ պաշտոնյաներ Ռուբինյանն ու Արշակյանը սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ առանց հիմնավորման


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ծառայողական ավոմեքենաները Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դարձել են անձնական օգտագործման՝ պետության հաշվին: Այդ են վկայում «Ժողովուրդ» օրաթերթի հարցումների պաշտոնական պատասխանները:

Հիշեցնենք՝ դեռեւս նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ շատ հանձնաժողովների նախագահների սպասարկող ավտոմեքենաները սահմանաչափից շատ բենզին են ծախսում, եւ նախագահները հստակ չեն բացատրում, թե ինչու: «Ժողովուրդ» օրաթերթը հարցման մեկ այլ տողով խնդրել էր տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Ռուբինյանին եւ Հակոբ Արշակյանին սպասարկող ավտոմեքենաները որքան բենզին են ծախսել, եւ որքան է եղել նրանց տրամադրված բենզինի հավելաչափը (01/09/2022-31/08/2023թթ):

Նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել բենզինը ինչ անհրաժեշտությամբ են բացատրել եւ ստացել: «Նշենք նաեւ, որ տարվա ընթացքում հավելյալ բենզինի տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված խորհրդարանից դուրս տեղի ունեցած մի շարք աշխատանքային հանդիպումներով, նիստերով ու քննարկումներով»,-պատասխանել են ԱԺ-ից:

Նկատենք, որ ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Լաուրա Անտոնյանը մեզ տվել է պատասխան միայն թվերի տեսքով՝ չներկայացնելով, թե ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել պաշտոնյաների հավելյալ պահանջը: Տեղեկացնենք նաեւ, որ մեր հարցումն ուղղված էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին, որը պետք է միայն խելամիտ բացատրություն ստանալու պարագայում պաշտոնյաներին ԱԺ միջոցներից հավելյալ բենզին տրամադրի: Նրանք թաքցնում են պաշտոնյաների օգտագործած բենզինի ծախսերի իրական պատճառը, չեն ստուգում , թե որքանով է հիմնավոր հավելյալ բենզինի պահանջը:

«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր փորձագետների հետ զրույցում պարզեց, որ պաշտոնյաներին տարեկան 3600 լիտր տրամադրվող բենզինը անհնար է օգտագործել մինչեւ վերջ, եթե ծառայողական ավտոմեքենան իրապես միայն ծառայողական նպատակներով օգտագործվի, այլ ոչ թե անձնական, ընտանեկան այլ կարիքներ հոգա: Հետեւելով ԱԺ փոխնախագահների գործունեությանը՝ կարելի է միանգամից ասել, որ նրանք տարվա ընթացքում աշխատանքային օրերի զգալի մասն անցկացնում են գործուղումներում արտերկրում, բնականաբար, դրանք էլ՝ պետության հաշվին: Այսինքն՝ ե՛ւ Հակոբ Արշակյանը, ե՛ւ Ռուբեն Ռուբինյանը, որոնք համապատասխանաբար ապրում են Դավիթաշենում եւ Շենգավիթում, պետք է ամեն օր աշխատանքի գան Երեւանի Ազգային ժողով եւ վերադառնան:

Գործուղումների օրերին էլ նրանց վարորդները պետք է իրենց օդանավակայան հասցնեն ու վերադառնան, կանգնեցնեն ավտոմեքենան, մինչեւ ղեկավարները վերադառնան Հայաստան: Կարծես թե, այդպես չի եղել: Ծառայողական ավտոմեքենաները օգտագործվում են շռայլորեն: Դա է պատճառը, որ 1 տարվա ընթացքում հասցրել են 3600 լիտր բենզին «դուրս գրել»՝ օրենքի տառին համապատասխան, իսկ մի դեպքում՝ 320, մյուս դեպքում 220 լիտր էլ հավելյալ են պահանջել:

Ստացվում է՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ոչ թե բողոքում էր «պադավատապետությունից», այլ այն բանից, թե ով է այդ «պադավատապետության» ղեկին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՔՊ Ռուբեն Ռուբինյան բենզին Հակոբ Արշակյան ՀՀ ԱԺ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին