f

Անկախ

«Փաստ». Մարզառազմական ուսհաստատությունների սովորողներն անվանական կրթաթոշակ կստանան


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել նախարարի 2023 թ. մայիսի 12-ի թիվ 52-Ն հրամանում: Փոփոխությունները բխում են դպրոցահասակ երեխաներին մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ ավելի շատ ներգրավելու և աշակերտներին խրախուսելու անհրաժեշտությունից: Մասնավորաբար, կսահմանվի մարզառազմական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու կարգը: Մարզառազմական պետական ուսհաստատությունների սովորողների խրախուսումը, ըստ գերատեսչության, կնպաստնի ոլորտի գրավչության մեծացմանը, սովորողների առաջադիմության բարձրացմանը, զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, կնպաստի անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանը:

Կրթության հիմնական մակարդակում սովորողներին տրամադրվելու է ամսական 10, 20 և 30 հազար դրամի չափով կրթաթոշակ, բնականաբար, որոշակի պարտադիր պայմանների առկայության դեպքում, խոսքն, իհարկե, առաջադիմության մասին է: Կրթության ավագ մակարդակում ևս սովորողներին տրամադրվելու է կրթաթոշակ՝ համապատասխանաբար 15, 30 և 45 դրամի չափով՝ կրկին որոշակի պարտադիր պայմանների համապատասխանելու դեպքում: Կրթաթոշակների ձևակերպման և վճարման գործընթացն իրականացնում է մարզառազմական պետական ուսումնական հաստատությունը:

Վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով, նկատի ունենալով երկու հանգամանք՝ կրթաթոշակ ստացող սովորողներն իրավունք ունեն իրենց վճարված կրթաթոշակների մինչև 50 տոկոսն օգտագործել միայն արձակուրդային օրերին, և մինչև տվյալ մարզառազմական պետական ուսհաստատությունում ուսումնառության ավարտը սովորողներն իրավունք չունեն օգտագործել իրենց վճարված կրթաթոշակների առնվազն 50 տոկոսը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մարզառազմական պետական ուսհաստատություններ կրթաթոշակ Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին