Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև հոկտեմբերի վերջը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևեութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 3-6 մ/վրկ արագությամբ, այսօր առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նույնպես մինչև հոկտեմբերի վերջը և նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։