f

Անկախ

Ստեփանակետցի հայտնի տիկին Դոնարան Երեւան է բերել ժենգյալով հացի իր հայտնի բիզնեսը․ news.am


Արցախցից բռնի տեղահանված տիկին Դոնարան արցախցի իր գործընկերների՝ Արմինեի, Զվարթի, Ռաթխայի հետ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի 2/4 հասցեում ժենգյալով հաց է պատրաստում։ NEWS.am-ին տիկին Դոնարան պատմում է, որ Ստեփանակերտի շուկայում էլ նույն թիմով էին աշխատում։ Տիկին Դոնարայի ժենգլյալով հացն ամենահայտնին էր՝ ոչ միայն Արցախում, այլեւ Երեւանում։ 

Նա արդեն ավելի քան 30 տարի ժենգյալով հաց է պատրաստում, բաղադրատոմսով, որը դեռ 12 տարեկանում էր սովորել արցախցի հորաքրոջից։ Արցախից բռնի տեղահանվելիս Տիկին Դոնարան իր սննդի կետից միայն վառարանն է կարողացել Հայաստան բերել։ 

Տիկին Դոնարան ասում է՝ այժմ Հայաստանում ժենգյալով հացի պատրաստման համար նախատեսված 17 կանաչատեսակներից միայն տասը կա։

30 տարի՝ անգամ պատերազմների ժամանակ տիկին Դոնարայի գործն Արցախում կանգ չի առել։ 44-օրյայի օրերին անվճար ժենգլայով հաց էր բաժանում առաջին գիծ մեկնողներին․ «Կռվի ժամանակից 5 տարի փեչի վրա թխել ենք, հոսանք ու գազ չի եղել, հետո երբ հոսանք արդեն եկավ արդեն սկսեցինք հոսանքով թխել։ Ինձ շատ լավ կլիենտներ ունեմ Երեւանից, Ղարաբաղից, որ եկել եմ այստեղ, 5 րոպեն մեկ զանգում ու ասում են՝ լավ է, որ այստեղ եկաք»։

Տիկին Դոնարան հիշում է Արցախը բլոկադայի շրջանում, երբ սնունդ չկար, սեւ ալյուրով է ժենգյալով հաց թխել․ «Բլոկադայի ժամանակ ոչ մի բան չի եղել, վերջին 2 ամիսը ոչինչ չի եղել, թխել ենք սեւ ալյուրով, ասում էին՝ մեր ժինգյալով հացի որակը վատացել է, սիրուն չի եղել, ամբողջ խմորի վրա ալյուրի թեփն է եղել»։

Տիկին Դոնարան ընտանիքի հետ բավականին ուշ՝ սեպտեմբերի 28-ին է դուրս եկել Արցախից, ասում է՝ թշնամուն 5 տուն է թողել․ «Դժվար ենք դուրս եկել։ Դե ինչ անեինք, ասել էին՝ պիտի դուրս գաք, 5 հատ տուն ենք թողել, եկել։ Նորից սկսում ենք։ Լավ է, ոչինչ, մենք այստեղ լավ մարդու ենք պատահել, էս մարդը մեզ սաղ տրամադրել է, շատ ուրախացանք, ասաց՝ բոլորը ձերն է, ոնց ուզում եք, աշխատացրեք»։

Արցախի շունչը, որը տիկին Դոնարան ստեղծել է Երեւանի այս անկյունում, տունն ու հայրենիքը կորցրած կնոջ միակ սփոփանքն է։ Աշխխատանքային լեցուն օրը նրան հաջողելու վստահություն է տալիս։

Նշենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը սկսել է հատուկ նախագիծ՝ արցախցի գործարարներին աջակցելու նպատակով։ Առանձին հոդվածներով ներկայացնելու ենք Արցախից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցներին, որոնք Հայաստանում հաստատվելուց հետո սկսել են զբաղվել ձեռներեցությամբ։ 

Կանդրադառնանք նաեւ այն գործարարներին, որոնք Արցախում հաջողված բիզնես կամ արտադրություն են ունեցել, եւ այժմ գործընկերներ կամ ներդրումներ են փնտրում՝ բիզնեսը Հայաստանում ծավալելու համար։

Հոդվածաշարի նպատակն է օգնել արցախցի գործարարներին՝ մեծացնել իրենց բիզնեսի մասին տեղեկացվածությունը եւ դիրքավորվել հայաստանյան շուկայում։

Սիրելի արցախցի գործարարներ, եթե ցանկանում եք պատմել ձեր մեծ կամ փոքր բիզնեսի մասին, խնդրում ենք դիմել NEWS.am խմբագրություն հետեւյալ կոնտակտային հասցեներով՝ +37477 26 64 13, +37499 20 32 12 կամ գրել մեր էլեկտրոնային փոստին՝ [email protected]։

Արցախ ժենգյալով հաց արցախցիներ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին