f

Անկախ

Ինչո՞ւ ընդդիմությունը բոյկոտեց Փաշինյանի մասնակցությամբ պետբյուջեի քննարկումը. մանրամասներ


Խորհրդարանում առավոտյան մեկնարկել է մշտական հանձնաժողովների նիստը, որի ընթացքում քննարկվում է 2024 թ. պետբյուջեն։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու 2024 թվականի պետական բյուջեի քննարկումներին, իսկ «Հայաստան» խմբակցությունն առանձին հանձնաժողովների նիստերին մասնակցելու է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ԱԺ–ում հավաքված իշխանության խմբակցության հետ իրենք քննարկելու որևէ հարց չունեն։

«Այս որակի իշխանության հետ առանձնապես քննարկելու բան չկա։ Երկրորդն էլ, բյուջեի հետ կապված քննարկումներն ընդհանրապես այս դեպքում իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում իրականությանը։ Մեծ առումով, բյուջեն չեն էլ իրացնում, և դրա հիմքում դրված ծրագրերն ու քաղաքականությունը որևէ կերպ կյանքի չի կոչվում։ Այն ինչ հռչակվել է այս 5 տարվա ընթացքում, լրիվ հակառակն է իրականացվել»,– ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` բյուջետային քննարկումները հանրությանը որևէ բան չեն տալիս։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց` հանձնաժողովների նիստերին մասնակցելու են, շուտով ներկա կգտնվեն «Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի» նիստին։ Հարցին, թե ինչու չեն մասնակցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստին, որտեղ ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մինասյանը շեշտեց. «Չենք ուզել, չենք մասնակցել»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խորհրդարանում մեկնարկել էր մշտական հանձնաժողովների նիստը, որի ընթացքում քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ելույթով հանդես է եկել նաև Փաշինյանը։

ՀՀ ԱԺ ընդդիմություն բոյկոտ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին