f

Անկախ

‹‹Պետք է ասեմ՝ մեր պայքարը չի ավարտվել, և մի օր պարտադիր հաղթելու ենք››․ բժիշկ Արտաշես Սաիյան


Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ Արտաշես Սաիյանի հերթափոխի օրերը, դաժան ճակատագրի բերումով, միշտ համընկել են Արցախյան երեք պատերազմների առաջին օրերի հետ։ Սովորական աշխատանքային ռեժիմով պլանային վիրահատություններ էին անում, երբ  լսեցին, որ թշնամին ռազմական գործողություններ է ծավալել սկզբում Վանք գյուղի, հետո՝ Ստեփանակերտի ուղղությամբ։ Բժիշկներն այդ ժամանակ արագ կերպով  վիրահատությունն ավարտեցին, հետո ծանր  հիվանդներին նկուղ տեղափոխեցին։  Սպիտակ բանակի զինվորներն իրենց շարքում էին՝ ընդունելու և դիմակայելու բոլոր հարվածներին։

Չսպիացող  վերքեր                                                                                                                   

Դեռևս հիմնադրման օրվանից Արտաշես Սաիյանն աշխատում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Արցախից իր գործընկերների և ընտանիքի անդամների հետ դուրս է եկել սեպտեմբերի 28-ին և տեղափոխվել Երևան։ 

Պատմում է, որ բլոկադայի օրերին խնայողաբար են օգտագործել ամեն ինչ, ունեցել  են իրենց ռեզերվները՝ ոչ կանոնավոր մատակարարումներ ստանալով ՌԴ խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով բժշկական գործիքներ, սարքավորումներ, որոնք պահպանել են մինչև 2023 թվականի պատերազմը։ 

‹‹Այս պատերազմը կանխատեսում էինք։ Երբ սկսվեց այն, բլոկադայի պայմաններում անհրաժեշտ բոլոր սարքավորումները, որոնք պետք է լինեն բժշկական կենտրոնում, հաշվի առնելով մեր վիրավորների քանակն ու ինտենսիվությունը, մենք ունեցել և պահպանել ենք։ Որևէ վրիպում չի եղել, բոլորին ցուցաբերել ենք բժշկական օգնություն՝ օգտագործելով միջազգային փորձը։ Բժշկական ճակատում չենք պարտվել, ինչը  չեմ կարող ասել մյուս ճակատների մասին, ցավոք››, -‹‹Անկախի›› հետ զրույցում ասում  է նա։

Բժիշկների մեծ մասը լքել էր Արցախը, բայց քչերի պես Արտաշեսը մնաց և շարունակեց իր առաքելությունը։ Արցախում իրեն պահել է հայրենիքի, հարազատ ժողովրդի, հիվանդների սերը։ 

‹‹Արցախում մնացել ենք մեր ընտանիքի անդամներով ու երեխաներով, գիտակցում էինք պատերազմի վտանգն ու հետևանքները։ Բայց մենք որոշեցինք մնալ՝ ոչ միայն գթասրտության զգացումից, Հիպոկրատի երդումից ելնելով, այլև՝ նպատակաուղղված, որպեսզի մնանք մեր հայրենիքում, ազատագրենք այն, հետ բերենք մեր հողերը։ Ցանկացած գիտակից ազգ մնում և պայքարում է։ Մենք մնացել ենք, որ պայքարենք ու հաղթենք՝ միանալով Հայաստանի Հանրապետությանը։ Դա հազարամյակների մեր նպատակն է, բան չի փոխվել››,- ասում է նա։ 

Արտաշես Սաիյանի խոսքով՝ արցախցիները պատրաստ չէին արհեստածին, ոչ նորմալ ներքաղաքական գործընթացներին, ոչ էլ կանխատեսում էին դրանք, բայց պատրաստ էին պատերազմին, պայքարելուն և հաղթելու հավատ ունեին։ 

Իմ հարցին՝ մեզ խաբե˚լ են, թե˚ ոչ բոլորն են իրենց տեղում եղել և իմացել իրենց անելիքը, բժիշկը պատասխանում է՝ թերություններ եղել են բոլոր ժամանակներում և բոլոր ոլորտներում։ Նրա խոսքով՝ միայն բժշկական  ոլորտն էր կազմակերպված այդ օրերին , որն էլ թույլ տվեց դիմակայել շրջափակման և պատերազմի պայմաններում։ Հստակ ու հերոսական են աշխատել բժիշկներն այդ պայմաններում։ 

‹‹Պատերազմից հետո, իհարկե, իբր հրադադար կնքվեց, ինչ-որ պայմանավորվածություններ կային, քաղաքական շարունակական գործընթացներ,  պետք է գաղթեինք, պետք է Արցախի Հանրապետությունը լուծարվեր, դրանից հետո որոշ բուժաշխատողներ հուսալքվել և անհանգստացել են իրենց երեխաների անվտանգության համար։ Մենք հասկանում ենք նրանց և չենք կարող դատապարել, ստիպված են լքել՝ ելնելով ընտանեկան իրավիճակից։ Շատ լավ կլիներ, որ մնային, միասին այդ ամենի միջով անցնեինք։ Եթե պարտվեինք կամ հաղթեինք, գոնե արժանապատիվ կերպով դրանք լինեին, պատերազմից ու բենզալցակայանի պայթյունից տուժած վիրավորներին պետք էր շտապ բուժօգնություն ցուցաբերվեր, և շատ բժիշկների բացակայությունն արդեն խնդիր էր։ Ծանր դեպքեր շատ են եղել՝ հրազենային, անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածներից, պայթյունից››,-հավելում է նա։ 

Բայց ինչպես Արտաշես Սաիյանն է ասում՝  միայն  բժիշկները չեն որոշում, քաղաքական գործընթացներն էլ իրենց ազդեցությունն ունեցան մեր ճակատագրի վրա։  Մենք խոսեցինք նաև բենզալցակայանի պայթյունի ողբերգության մասին։

‹‹Կարծես՝ նոր պատերազմի մեջ էինք մտել։ Այդ օրը  հարյուրավոր վիրավորներ են բերել շտապօգնության մեքենաներով՝ բոլորն էլ ծանր, խոր այրվածքներով՝ երրորդ, չորրորդ աստիճանների։  Երբ բերեցին հիվանդներին, մենք գիտակցեցինք,  որ այդ պահին չունենք  այն  ռեսուրսները, որոնք օգտագործել ենք պատերազմի ժամանակ։ Շատ դժվար էր։ Պետք է արձանագրել երկու կարևոր փաստ այդ ժամանակ տեղահանվողների շարասյունից դուրս եկան և հետ  վերադարձան որոշ բուժաշխատողներ, մեզ նաև միացան կամավորներ՝ բավականին լուրջ և  ճիշտ ինքնակազմակերպվող››,-ասում է նա։ 

1990-ականների փորձառու բժիշկների և տնօրենության համատեղ ջանքերով և գրագետ աշխատանքով կարողացան ցուցաբերել բուժօգնություն։ Ռեզերվային դեղորայք կար, բայց անձնակազմի բժիշկները քիչ էին, սակայն նրանց օգնեցին Արտակարգ իրավիճակների ծառայությունը, Հումանիտար ականապատման գործակալությունը, որոնք բերեցին հակաայրվածքային դեղամիջոցներ,  ՌԴ խաղաղապահ զորախմբի անդամներն էլ շտապեցին դեպքի վայր՝  առաջին բուժօգնությունը ցուցաբերելու վիրավորներին և տեղափոխելու իրենց  և մեր բազաների հոսպիտալներ։ Մեծ ինտենսիվությամբ և իր բոլոր ռեսուրսներով աշխատում էր մեր շտապօգնությունը։ Քաղաքացիներն էլ իրենց հերթին սեփական մեքենաներով օգնում էին դեղորայքներ հասցնելու և վիրավորներին տեղափոխելու հարցում։ Հավաքական ուժերով արել են հնարավոր ամեն ինչ։ Ցավոք, տեղում բազմաթիվ մահեր են գրանցվել՝ 80 և 90 % այրվածքներով։

Կյանքն ու հոգին՝ Արցախում

Բժիշկ Սաիյանը խոստովանում է՝ դժվարությամբ է բաժանվել սիրելի Արցախից։  Բժշկական կենտրոնում թողել է իր սիրտը, կյանքը, հոգին։

‹‹Մենք չէինք ուզում լքել Արցախն ու հույս ունեինք, որ այդ որոշումը կփոխվեր։ Բայց մենք մինչև վերջ պայքարել ենք՝ հաղթական ավարտ ունենալու հույսով։ Պետք է ասեմ՝ մեր պայքարը չի ավարտվել, և մի օր պարտադիր հաղթելու ենք››,-հավելում է նա։

Իրենք են կառուցել և շահագործել այն, այնտեղ փրկվել են բազմաթիվ կյանքեր, բազմաթիվ հիվանդներ են բուժվել, այնտեղ են տեսել պատերազմներ։ 

‹‹Մենք թողել ենք մեր կյանքը, աշխատանքային փորձը, մեր աշխարհը։ Մենք թողել ենք մեր երկիրը՝ ամենահարուստ, ամենալավ երկիրը։ Ես կարող եմ վստահ ասել, որ ինչքան էլ Հայաստանում ամեն ինչ լավ լինի, բայց այդպես՝ արցախյան համով ու հոտով չի լինի։ Մենք Երևանում ենք, բայց չեն բաժանվել Արցախից››,-ասում է նա։

Շուտով նոր աշխատանքի կանցնի բժիշկ Սաիյանը՝ հիմնական և համատեղության կարգով։ Իմ հարցին՝ ժամանակը հետ տալու դեպքում որտե˚ղ կուզեր հայտնվեր՝ 2020 թվական, թե˚ 2023 թվական, պատասխանում է՝ բացթողումներ բոլոր ժամանակներում էլ ունեցել ենք։

‹‹Այդ բացթողումները հասկանում էր բնակչության երեք տոկոսը, իսկ մեծամասնությունը շարունակում էր անհոգ կյանքով ապրել ու շրջանցում էր դրանք։ Այն  մարդիկ, որոնք փորձում էին կանխել դրանք կամ ներկայացնում էին գործողության պլան, անտեսված էին, նրանց չէին լսում››,-ասում է նա։

Արցախից կարևոր ու թանկ իրեր է բերել իր հետ՝ բժշկական գործիքնր, որոնք հաճախ էր օգտագործում հիվանդանոցում։ 

‹‹Մենք մեկ միասնական հայրենիք ունենք, և այն, ինչ կատարվել է, դա պարտություն ու նահանջ է, դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է, և մենք վերջնական պարտվել ենք։ Մենք նահանջել ենք, որ գուցե հեռավոր ապագայում Արցախը հետ վերադարձնենք››,- եզրափակում է նա։

Հասմիկ Հակոբյան




 

Արտաշես Սաիյան Արցախի շրջափակում ադրբեջանական ագրեսիա տեղահանություն Արցախ խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին