f

Անկախ

Նախընտրեցին պատվազրկումը՝ հայտնվելով Բաքվի բանտերում, քան իշխանությունը հանձնել Սամվել Բաբայանին. Խանումյան


7 պատգամավորով կարելի է դիմել Գերագույն դատարան, որպեսզի նա կարծիք հայտնի  Արցախը լուծարելու մասին նախագահի հրամանագրի օրինականության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Դրա համար  անհրաժեշտ է գոնե հրամանագրի պատճենն ունենալ: Կարծեմ պատգամավորները դիմել են նախագահի աշխատակազմ՝ պատճենը ստանալու համար»,-ասաց նա:

Հայկ Խանումյանը հավանական չի համարում, որ այդ հրամանագրի շուրջ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ քննարկումներ եղել են. «Նույնիսկ ռիսկ չարեցին այդ քննարկողները, դա քննարկել Արցախի բոլոր քաղաքական ուժերի հետ, գոնե խորհրդարանում: Խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարին նույնիսկ վախեցան Անվտանգության խորհրդի նիստին հրավիրել: Եթե Արցախի քաղաքական ուժերի, այդ թվում ԱԺ-ում երկրորդ ուժի հետ չեն քննարկել, ինչպե՞ս են ասում, թե ընդհանուր քննարկման են դրել, սրա-նրա հետ են քննարկել եւ այլն: Փաստորեն, մի քանի հոգով նստել են, նախկին նախագահներով, իրենց սպասարկող քաղաքական ուժերով այդ որոշումը կայացրել են, գնացել առաջ»,-ասաց Խանումյանը:

Դիտարկմանը, որ ինքը միշտ հայտարարել է, որ Սամվել Բաբայանից վախենում են, ինչի՞ց են վախենում, Խանումյանն ասաց. «Չգիտեմ, որովհետեւ տարիներ շարունակ այդ մարդու մասին միֆեր, լեգենդներ ու հակալեգենդներ են ստեղծել եւ ստեղծողներն այն մարդիկ են, որոնք իրենց ստեղծած լեգենդներից սկսել են վախենալ: Վախենում են ունեզրկումից, որովհետեւ ունեզրկում լինելու էր: Բայց մարդիկ ընտրեցին թե ունեզրկումը, թե պատվազրկումը, այդ թվում պատվազրկեցին ողջ հայությանը՝ հայտնվելով Բաքվի բանտերում, քան իշխանությունը հանձնել մարդու, ով պատրաստ էր այդ պատասխանատվությունը, այդ բեռը վերցնել ու գնալ առաջ, ինչպես 1992-ի օգոստոսին է արել»,-ասաց Խանումյանը:

Հայաստան Հայկ Խանումյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին