f

Անկախ

Ամբողջ աբսուրդն այն է, որ Սամվել Շահրամանյանը իր որոշումները համաձայնեցնում էր Ադրբեջանի հետ. Խանումյան


Ամբողջ աբսուրդն այն է, որ Սամվել Շահրամանյանը իր որոշումները համաձայնեցնում էր Ադրբեջանի հետ, ենթադրում եմ այդ երկրի Անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, որ երբ Հայկ Խանումյանն իրեն դիմել է, որ Սամվել Բաբայանը ստանձնի պատասխանատվությունը եւ բանակցի Ադրբեջանի հետ, ինքն անմիջապես կապ է հաստատել Ադրբեջանի հետ եւ այնտեղից իրեն ասել են, որ իրենց պահանջները հստակ են, որ բոլորի հետ իրենք նույն պահանջներով են աշխատելու:

«Զարմանում եմ, որ Սամվել Շահրամանյանի փոխարեն ոմն Ջեյհուն է որոշումներ ընդունում: Այստեղից է գալիս ամբողջ ողբերգականությունը: Կարծում եմ՝ նախաքննական մարմինը այդ առումով Սամվել Շահրամանյանին հարցեր կունենա ուղղելու: Իսկ ինչո՞ւ Ադրբեջանի նախընտրելի մարդը չպետք է Սամվել Շահրամանյանը լիներ, որը ինչ թուղթ տալիս էին, ստորագրում էր եւ ընդհանրապես, բանակցելու որեւէ ունակություն չուներ: Նույնիսկ  չկարողացավ բանակցել նախկին նախագահներին դուրս բերելու համար, որոնց անվտանգությունը, պաշտպանությունը հենց իր վրա էր, իր ենթակայությամբ գործող ԱԱԾ-ի վրա էր»,-ասաց Խանումյանը:

Հարցին՝ Ադրբեջանը կհամաձայնե՞ր ավտոնոմիա տալ Արցախին, ինչի մասին հայտարարում է Սամվել Բաբայանը, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Դեռեւս 2022-ի դեկտեմբերից, երբ բլոկադայի պայմաններում Սամվել Բաբայանը եկավ Արցախ եւ քաղաքական գործընթաց սկսեց, տարբեր գաղափարներ կային, որ ինքը ներկայացնում էր իր հանդիպումներում: Այդ գաղափարների մեխն այն էր, որ պետք է գնանք բանակի արդիականացման, սոցիալական նոր համակարգի, որը թույլ կտար բնակչությանը մնալ Արցախում եւ ակտիվ նախաձեռնող արտաքին քաղաքականություն վարել, այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերություններում; Ամբողջ մեխն այն էր, որ դու պետք է լինես նախաձեռնող, ոչ թե վազես Ադրբեջանի նախաձեռնությունների հետեւից:

Զանգել են Ադրբեջան, ասել՝ բա սենց բան ենք ուզում անել, նրանք էլ ասել են՝ խելոք մնացեք, տեղներդ վեր ընկեք, հիմա գազն ենք անջատում, կգաք գազ կխնդրեք, վաղը լույսն ենք անջատելու, կգաք լույս կխնդրեք: Բնականաբար, սր վերջը լինելու էր այն, ինչ եղավ: Նման մանկամիտ էլիտաների պարագայում որեւէ այլ արդյունք չէր լինելու»:

Հայաստան Հայկ Խանումյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին