f

Անկախ

Էրդողանի խոսքը հայերին չէր ուղղված. նա միջազգային ուժերին ասաց՝ Արցախի նախադեպը չի հաջողվի անել Գազայում. քաղաքագետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պես չեն լքի իրենց հայրենիքը»: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը վերլուծել է, թե ինչ է նշանակում ասվածը և ում է ուղղված.

«Շատերը կարծում են, որ հայերին է ուղղված, կամ այդ խոսքերով հայերին փորձում է նվաստացնել:

Վստահ եմ, որ այդ խոսքերը մեզ չեն ուղղված և շատ կարևոր է հասկանալ, թե ում է ուղղված և դրանց տակ ինչ կա: Դա կարևոր է ըմբռնել, որպեսզի լավ հասկանանք, թե Արցախում ու Հայաստանում ինչ է կատարվել ու հիմա էլ ինչ է կատարվում:

Արցախի հայաթափումը եղել է միջազգային դավադրություն, որին մասնակցած ուժերը տարբեր սցենարնել են փորձել իրականացնել:

Ռուսաստանին պետք էր, որ հայերը գնան որոշ զիջումների ու այնտեղ ռուսական զորք մտցվի, որքան հնարավոր է երկար ժամանակով, Արցախն էլ մնար կռվախնձոր, որը կապահովեր Ռուսաստանի երկարատև ներկայությունը Կովկասում: Հաշվի առնելով Ռուսաստանի թուլացումը, այդ եղանակով էին ցանկանում գնալ զիջումների:

Սակայն այլ բան էր պետք է պայմանական Արևմուտքին: Պայմանական Արևմուտքին պետք էր Արցախի վերջնական հայաթափումը, որպեսզի Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, իսկ Իրանի հյուսիսում ադրբեջանական «Գազա» ստեղծվի, որը մշտապես սպառնա Իրանի գոյությանը, ինչի համար Հայաստանում իշխանության բերվեց գործող խմբավորումը, որը տարիներ ի վեր Արցախը զիջելու քարոզն էր տանում: Նաև, որպես երաշխիք, 2017-ին, ԵԼՔ դաշինքը հրապարակայնորեն ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծ պատրաստեց ու ԱԺ-ում հանրային լսումներ կազմակերպեց: Դա հենց Արևցախից հրաժարվել էր նշանակում ու դա պետք է հրապարակային կերպով անեին, իշխանություն ստանալու համար:

Պայմանական Արևմուտքի ծրագրերի գլխավոր շահառուներից էր Իսրայելը, որի համար Արցախի հայաթափումը նաև նախադեպ էր նույն բանը Գազայում անելու համար: Այստեղ չխորանանք Գազայի դերի մասին, որը ոչ միայն մշտական սպառնալիք էր Իսրայելի գոյությանն, այլև կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի ապագա հնարավոր կոմունիկացիաների գծման գործում: Իմիջիայլոց, Արցախի ու հետո Սյունիքի նշանակությունն համադրելի է Գազայի հետ:

Ինչ ասեց Էրդողանը: Էդողանն ասեց, որ այն աշխարհաքաղաքական կենտրոնը, որը նման ծրագիր է մշակել, Արցախի նախադեպը չի հաջողվի իրականացնել Գազայում: Կհաջողվի, թե ոչ, կյանքը ցույց կտա, սակայն Էրդողանի խոսքերը հենց այդ ուժերին էին ուղղված»։

Հայաստան Ստեփան Դանիելյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին