f

Անկախ

2024թ. պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոսից ցածր կլինի. ֆինանսների նախարար


Քանի որ Հայաստանի ծախսերը գերազանցում են նրա եկամուտները, մենք պետք է պարտք վերցնենք այդ տարբերության չափով։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 31-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է երկիրը մշտապես նոր պարտքեր վերցնում, որոնց չափը հասել է 11 մլրդ դոլարի։

«Հիմա մեր շատ գործըկերներ ասում են, որ ծախսերը քիչ են, ավելացրեք։ Օրինակ, Արշակյանը (խորհրդարանի փոխնախագահը- խմբ.) ասում է, որ պետք է ավելի շատ փող հատկացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Եթե մենք գնանք դրան, ապա դա կնշանակի, որ այդ դեֆիցիտը պետք է ավելի շատ լինի։ Իսկ պարտքը միշտ ավելանում է, այլ բան է, որ մեր եկամուտները պետք է ավելի արագ աճեն, քան մեր պարտքը, որպեսզի խնդիրներ չլինեն։  Երբ դուք վարկ եք վերցնում 100 000 դրամի չափով բանկում, շա՞տ է, թե՞ քիչ։ Դա կախված է ձեր աշխատավարձի չափից։ Եթե վաղը ձեր աշխատավարձը ավելանա 5 անգամ, դուք կկարողանաք 200 000 դրամ վարկ վերցնել եւ ընդհանրապես չանհանգստանալ։ Հիմա, երբ Հայաստանի պարտքը 10 կամ 11 մլրդ է,  դա էական չէ, էականն այն է, թե ինչպես է այն հարաբերակցվելու մեր եկամուտների կամ մեր ՀՆԱ-ի հետ։ Իսկ դա խնդիր չէ, քանի որ մենք նախատեսում ենք, որ 2024թ. պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոսից ցածր է լինելու, մասնավորապես՝ 48,4 տոկոս»,- նշել է Հովհաննիսյանը։

Հայաստան Վահե Հովհաննիսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին