Նոյեմբերի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես Անկախին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+18,
Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+20,
Տավուշում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+18,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+22,
Արարատում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+22,
Արմավիրում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+22,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +18+20։