Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Շինուհայր-Կապան ճանապարհի 29-րդ կմ-ին «ԿամԱԶ-5511»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ 22-ամյա վարորդ Վահե Ասատրյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն: