f

Անկախ

Ինչու են Թումանյանի թանգարանի տնօրենին հեռացրել աշխատանքից․ նա բողոքարկելու է այդ որոշումը


Անի Եղիազարյանը հրապարակային հանդիպում է խնդրում Ժաննա Անդրեասյանի հետ կատարվածի վերաբերյալ զրուցելու համար, քանի որ մի ողջ օր անցկացրել է նախարարի ընդունարանում՝ ժամ վերցնելու խնդրանքով, բայց այդ հնարավորությունն այդպես էլ չի ունեցել։

 Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն աշխատանքից հեռացվել է առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար, որը դեռ տարեսկզբին ծրագրված ու հաստատված է եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց հենց Անի Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ տարեսկզբին թանգարանի նախանշված ծրագրերում նախատեսված հրավերք-այց է եղել Հարավային Ամերիկայի երկու երկիր՝ Ուրուգվայ և Արգենտինա։

«Նախանշված է եղել, որ ես այդ ընթացքում ունենալու եմ զեկույցներ Թումանյանի հասարակական և ազգային գործունեության, նրա գրական խոսքի արդիականության վերաբերյալ։ ԿԳՄՍ նախարարության որոշակի օղակների անփույթ գործունեության կամ անգործության պատճառով, որոշակի փուլում ես չեմ ունեցել իրենց հրամանը և ստիպված եմ եղել Թումանյանի 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված ծրագրի իրականացման համար մեկնել երկրից։ Աններելի քայլ եմ համարում իմ աշխատանքից հեռացման վերաբերյալ վերջին հրամանի ստացումը»,-ասաց նա։

Հայաստան վերադառնալուց հետո Եղիազարյանը մանրամասն ներկայացրել է հանդիպումներն ու զրույցները, որոնք ունեցել է Թումանյանի գրական ժառանգության և գործունեության շուրջ։

«Եթե իմ վերադարձից և ներկայացված աշխատանքից հետո իրենք որոշել են, որ ես սրան եմ արժանի, ուրեմն ես ենթադրում եմ, որ հեռավոր անկյուններում Թումանյանի մասին խոսելն այդքան էլ հաճելի չէ իրենց։ Բացի այդ ես ենթադրում եմ, որ իրենք հատուկ դիտավորությամբ իմ այցերի հետ կապված այդպես էլ հրաման չեն իջեցրել։ Ո՛չ հրաման են տվել գնալու, ո՛չ չգնալու, թողել են օդից կախված վիճակում։ Հաշվի առնելով մեկնումի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները, նախանշված պլանավորումներն ու ծախսերը` ես մեկնել եմ»,-ասաց Եղիազարյանը։

Հրամանը ստացվել է հոկտեմբերի 27-ին։ Հրամանի հիմքը վերցված է եղել իրավաբանական վարչության զեկույցից, որտեղ գրված է եղել, որ տնօրենի նկատմամբ պետք է դիտարկել կարգապահական տույժ։ Իսկ հրամանում որպես պատճառ նշված է եղել «առանց նախարարի հրամանի երկրից մեկնելը»։

Եղիազարյանը հրապարակային հանդիպում է խնդրում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ կատարվածի վերաբերյալ զրուցելու համար, քանի որ մի ողջ օր անցկացրել է նախարարի ընդունարանում՝ ժամ վերցնելու խնդրանքով, բայց այդ հնարավորությունն այդպես էլ չի ունեցել։ Անի Եղիազարյանը օրինական ընթացակարգով բողոքարկելու է այդ որոշումը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։

Նշենք, որ թանգարանն այժմ կապիտալ վերանորոգվում է, իսկ ցուցադրությունները ժամանակավորապես տեղափոխվել են Հրանտ Մաթևոսյանի կենտրոն։

Անի Եղիազարյան Հովհաննես Թումանյանի թանգարան ՀՀ ԿԳՄՍ Հայաստան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին