Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում անցկացված գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Բադալյանը նվաճել է մեկ ոսկե եւ երեք բրոնզե մեդալներ:
Հայաստանի հավաքականի անդամը հավասարը չի ունեցել գուրզերով վարժությունում՝ նվաճելով ոսկե մեդալ: Նա բրոնզե մեդալներ է նվաճել ժապավեն, գնդակ առանձին գործիքներում եւ բազմամարտում:
Աննա Աբրահամյանի գլխավորած հավաքականը միջազգային մրցաշարին մասնակցել է 7 մարմնամարզիկով: Հայաստանի մյուս մասնակիցները մեդալներ չեն նվաճել: