f

Անկախ

Կոնստանտին Զատուլին. Երեւանի եւ Բաքվի իշխանությունները համակարծիք են մի հարցում՝ նրանք դուրս են մղում ՌԴ-ն տարածաշրջանից


Հայաստանի ներկա կառավարությունը եւ Ադրբեջանի կառավարությունը երկու ձեռքով կողմ են, որ Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ Հայաստանին, իհարկե, հարցն սպառված չէ, որովհետեւ Ադրբեջանի բոլոր հավակնությունները չէ, որ բավարարվել են, ամեն ինչ չի ավարտվել տարածաշրջանում։ Հայաստանի ներկա կառավարությունը եւ Ադրբեջանի կառավարությունը երկու ձեռքով փաստորեն համակարծիք են մի հարցում՝ նրանք դուրս են մղում Ռուսաստանին տարածաշրջանից Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր իրադարձությունների, Ղարաբաղյան պատերազմի արդյունքում եւ այլն։ Փաշինյանը այս դեպքում վերափոխում է հայ ժողովրդի գիտակցությունը Արեւմուտքում դաշնակիցների որոնման եւ Ռուսաստանի հանդեպ ատելության ուղղությամբ»,- կարծում է Զատուլինը։

Խոսելով  Թբիլիսիում Ադրբեջանի վարչապետի հետ Փաշինյանի հանդիպման մասին՝ քաղաքական գործիչներն այն անվանել են «հանդիպումներից մեկը»։ «Հարցն այն է, թե արդյոք դա կավարտվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ձեւով։ Կան տարբեր կանխատեսումներ. որ այն կկնքեն մինչեւ տարեվերջ, որ այն չեն կնքի մինչեւ տարեվերջ։ Ես, օրինակ, ինչպես եւ մյուսները, ուշադրություն եմ դարձրել թուրքական աղբյուրների հայտարարությանը, որոնք ասում են, որ Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման իր պայմաններն է առաջադրում, որոնց մեջ են՝ Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ՝ Հայաստանի տարածքով; հրաժարումը Արցախի ցանկացած աշխարհագրական անվանումից, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից եւ, ի վերջո, ես կարծում եմ, Փաշինյանը պատրաստ էր համաձայնել։ Ինչ վերաբերում է երրորդին, այ, ես կտեսնեմ, թե ինչպես նա կկարողանա հրաժարվել, եթե իսկապես սա է խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանի քաղաքական կարիերայի համար դա ավելի վատ կլինի, քան Ղարաբաղի հանձնումը, որովհետեւ նա դա արդեն բացատրել չի կարողանա։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, նա արդեն բոլորին եւ յուրաքանչյուրին բացատրում է Հայաստանում՝ Ղարաբաղը հանձնել են ռուսները, Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչում, մենք կապ չունենք։ Նա իր վրայից հանում է ցանկացած պատասխանատվություն։ Նա, ըստ էության, հրաժարվել է մոբիլիզացնել Հայաստանը պայքարի համար։ Նա ինքն է անցած տարի ասել, որ սա ներքին գործ է, Ղարաբաղը Ադրբեջանի մասն է։ Բայց, պարզվում է, ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը։

Իսկ Ռուսաստանն ինչո՞ւմ է մեղավոր, նրանում, որ դանդաղ է հանգում այն բանին, ինչը պարզ էր ամենասկզբից։ Փաշինյանը, 2018թ. իշխանության գալով, եկավ այն բանի համար, որ հանձնի Ղարաբաղը եւ բաժանվի Ռուսաստանից։ Ռուսաստանում երկար ժամանակ տպավորություն էր ստեղծվում, որ նա Հայաստանի յուրատեսակ հայրենասեր է եւ փորձում է հասնել ինչ-որ նպատակների, պետք է հարգանքով վերաբերվել դաշնակցին եւ այլն։ Դաշնակցին պետք է հարգանքով վերաբերվել, բայց ամեն մեկը չէ, որ այսօր նստած է այդ դաշնակցի աթոռին ու իրականում ձեր դաշնակիցն է»,- նշել է Զատուլինը։

Նա ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, անարդարացի է բոլոր տեսակետներից։ «Մեր գիծը, որին մենք չգիտես ինչու սկսել ենք հետեւել որոշակի փուլում, «ախ, հենց Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, նա հո գլխավոր հայն է»։ Փաշինյանը հայ ժողովրդի Հռոմի պապն է։ Նա, ինչ է, իրավունք ունի խոսել ամբողջ հայ ժողովրդի անունի՞ց, մանավանդ Ղարաբաղի, որին Հայաստանը ոչ մի անգամ չճանաչեց որպես պաշտոնական կառույց։

Անգամ խորհրդային ժամանակներում էր հասկանալի, որ որպեսզի հայերը տանելի գոյություն ունենան Ադրբեջանական ԽՍՀ-ի ներսում, նրանք պետք է երաշխիքներ ունենան։ Երաշխիքը կարգավիճակն է։ Այն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ էր կոչվում։ Հիմա կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա, Փաշինյանը իսպառ վերացրել է այդ խնդիրը։ Եվ մենք նրա հետեւից համաձայնեցինք, այո, մենք նույնպես այս թեմայով արդեն այսօր չենք խոսում»։

Հարցին, թե ինչու Ռուսաստանը համաձայնեց դրան, Զատուլինը պատասխանել է. «Որովհետեւ  հայկական կողմը այդպես է կարծում, հայ ժողովրդի կողմից պաշտոնապես ընտրված վարչապետ Փաշինյանը դա հայտարարել է, մենք հո չենք կարող ավելի շատ հայ լինել, քան հայերը։ Նման մոտեցման արդյունքում մենք մեր աչքերի առաջ, մեր խաղաղապահ զորակազմի ներկայությամբ թույլ տվեցինք փաստորեն քշել հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղի իրենց պատմական հողերից։ Ահա թե ինչ տեղի ունեցավ։ Մենք այնտեղ ուղարկեցինք խաղաղապահներին, բայց նրանց ակտիվացնել հրաժարվեցինք։ Մենք երկար ամիսներ հանդուրժեցինք այն, որ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը զգաց, որ կարող է անել ինչ ուզենա եւ արեց այն, ինչ ուզեցավ։ Ուրիշ էլ ի՞նչ եք ուզում Կովկասում»։

Ռուս պատգամավորը չի բացառել, որ Բաքուն «ուժով կվերցնի» այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ «Դա լիովին հնարավոր է։ Մանավանդ հնարավոր է, երբ այսօր Փաշինյանը այդ կերպ փաստացի չեղարկում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա հայ ժողովրդին փակուղի է քշում։ Եվ դա անում է մի պատճառով, որովհետեւ, նախ՝ տանուլ է տվել, երկրորդ՝ ակնկալում է, որ արեւմտյան քեռին ավելի գեղեցիկ է, մեծ է, հարուստ, ռազմատենչ, նա կգնահատի իրեն եւ կպահի որպես Հայաստանի գաուլյայտեր»։

Մեկնաբանելով տեսակետն այն մասին, որ «թող հայերը հասկանան, թե ինչպիսին է Փաշինյանը, եւ ինչու նրանք նրան չգցեցին, եւ այդ ժամանակ դա կլինի նրանց պատասխանատվության գոտում», Զատուլինը նշել է, որ «դիրքորոշումը, նախ՝ տարօրինակ է»։ «Երկրորդ՝  նրանք նրան չեն գցել նաեւ այն պատճառով, որ չեն զգացել հասկանալի ազդանշան Մոսկվայից, որ Ռուսաստանը դրան կողմ հանդես կգա։ Յուրաքանչյուր դեպքում, երբ բանը հասել է դրան, այստեղից (չեմ ճշտի) ազդանշաններ են գնացել՝ ոչ մի դեպքում, դա հղի է ապակայունացմամբ; դա հղի է 2020թ. պայմանավորվածությունների խափանմամբ; Փաշինյանը դրանց տակ ստորագրել է, եթե հանկարծ ինչ-որ բան տեղի ունենա, ապա կարող է սրացում լինել; մենք կներքաշվենք երկրորդ ճակատի մեջ Կովկասում։ Մենք ինքներս մեզ վախեցրինք եւ հեռացանք իրավիճակի ճշմարտությունից։ Հեռանալով այն բանից, որպեսզի իրերն անվանենք իրենց անուններով, մենք ընկանք հերձվածողության մեջ։ Երբ, կներեք, պաշոնական անձը Ռուսաստանում ասում է՝ «գիտեք, հայերը հեռանում են Լեռնային Ղարաբաղից, մենք դա առհասարակ չենք ողջունում, բայց չպետք է  մեղավորներ փնտրել», այդ ինչպե՞ս մեղավորներ չկան։

...ХХ դարասկզբին կային մեղավորներ, կոչվում է հայ ժողովրդի ցեղասպանություն, իսկ XXI-ի սկզբին մեղավորներ չկան։ Եվ ո՞վ է ասում սա։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը»։

Հայաստան Կոնստանտին Զատուլին

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ավելին
Ավելին