f

Անկախ

ՀՀ Սահմանադրության պահանջների, օրինակ, խտրականության արգելքի խախտում է. իրավաբանն՝ արցախցիների անձնագրի փոփոխության պահանջի մասին


Հարցազրույց փաստաբան, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ:

 -ՀՀ Կառավարության որոշմամբ Արցախում հաշվառված կամ մինչև սույն թվականի սեպտեմբերի 19-ը փաստացի այնտեղ բնակվող քաղաքացիներին տրվում  է փախստականի կարգավիճակ: Միևնույն ժամանակ այդ մարդիկ ունեն ՀՀ անձնագիր և ՀՀ քաղաքացիություն: Որպես իրավունքի մասնագետ՝ խնդրում եմ մեկնաբանեք՝ ի՞նչ է այս որոշումը նշանակում:

-Հավանաբար սկսենք որոշման հիմնավորումից, քանի որ ուշադրության արժանի կետեր կան: Այսպես, Որոշման ներածական մասում նշվում է, որ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական հարձակման, ինչպես նաև 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը բռնի տեղահանվել է իր մշտական բնակության երկրից՝ հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում…», հաջորդը՝ «ունենալով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը…»:

Այս շեշտադրումները կարևոր են ՀՀ-ի կողմից Ադրբեջանի հանցավոր գործողությունները Կառավարության մակարդակով մատնանշելու համար, որոնք հետագայում կարող են հետևանք առաջացնել: Սակայն դրա հետ միաժամանակ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության փոխարեն նշվում է Լեռնային Ղարաբաղ, ինչը քաղաքական խոսույթի մաս է կազմում: Դրանից զատ, կարծում եմ՝ պետք է հստակ նշվեր Արցախի հայկականության ու արցախահայության՝ պատմական հայրենիքից բռնի ու ցեղասպանական վտանգի սպառնալիքի տակ բռնատեղահանվելու մասին:

Մի կողմից փաստ է, որ արցախցին փախստական է դարձել Ադրբեջանի վարած ցեղասպանական գործողությունների արդյունքում, մյուս կողմից՝ բարոյական իմաստով դժվար է ընկալել, որ հայն իր մեծ Հայրենիքում՝ Հայաստանում, դառնա փախստական, բայց միևնույն ժամանակ, չեմ կարող պատկերացնել, թե էլ որ մի երկիրը կարող է արցախցուն տալ նման կարգավիճակ:

Որոշման ընդունման առնչությամբ անհասկանալի կետեր կան. այն ընդունվել է արցախահայությանը փախստականի կարգավիճակ տրամադրելու՞, թե՝ անձնագիրը և ենթադրաբար նրանում առկա տեղեկությունները փոխելու, նաև արցախցիներին փաստորեն Հայաստանում հաշվառելու նպատակով՝ դրանից բխող տարբեր (օրինակ, Արցախի Հանրապետությունում հաշվառման հասցեն վերացնելու) նպատակներով: Փախստականի կարգավիճակ կարելի է տալ առանց անձնագրի փոփոխության: Եթե խնդիրը 070 ծածկագիրն է, ապա նույն որոշմամբ կարելի է այդ հարցը կարգավորել:

Եթե անձնագրի փոփոխությունը կապված է արցախյան գրանցումն անձնագրից հեռացնելու և հայաստանյան հասցեով փոխելու  հետ, ապա արցախահայության՝ Արցախ վերադառնալու հնարավորության ստեղծման դեպքում նույն անձնագրերով արցախցիներն Արցախում հանդիսանալու են օտարերկրյա քաղաքացիներ, ինչն աբսուրդ է:

- ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց փախստական ենք ճանաչում՝ հնարավորություն տալով կրկին ՀՀ քաղաքացիության համար դիմել, որպեսզի ստանան իրենց հասանելիք նպաստը կամ կենսաթոշակը: Հակասություն չկա՞ այստեղ: Արդյոք այս որոշումը Արցախի բնակիչների շահերի՞ց է բխում, թե՞ պարզապես կոչված է ՀՀ-ին ազատել այդ մարդկանց նպաստ և կենսաթոշակ վճարելու  պարտականությունից:  

 -Բուն որոշման տեքստում չի խոսվում անձնագրի մասին, ինչպես նաև որևէ կերպ պարտադիր պայման չէ անձնագիրը փոխանակելը կամ չի ներկայացվում դրա նպատակահարմարությունը: Դրա մասին նշվում է Որոշմանը կից «Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման» կարգում: Ի դեպ, ժամանակավոր պաշտպանությունը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ժամկետի հաշվարկն սկսվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից։ Կարգի 8-րդ կետում էլ նշված է, որ «Անձնագիրը դիմումատուին հանձնվում է ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի հետ միասին», ինչը նշանակում է, որ այդ երկու փաստաթղթերը միաժամանակ են հանձնվելու:

Կարևոր է արձանագրել, որ արցախցիներն ունեցել և հիմա էլ ունեն կապույտ գույնի ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչպես Հայաստանում ապրող մեր հայրենակիցները: Անհիմն կերպով նշված անձնագրից հրաժարվել պարտադրելը և նոր անձնագիր ստանալը ՀՀ Սահմանադրության պահանջների, օրինակ, խտրականության արգելքի խախտում է:

Եթե նշված Որոշմամբ արհեստական պայման է ստեղծվում, որ արցախահայերը հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, հետո դիմեն քաղաքացիության համար, ապա չի բացառվում, որ շատերը տեսականորեն քաղաքացիություն չունենալու ժամանակահատվածում դիմեն այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար, որը հղի է բացասական հետևանքներով:

Հարկ է նշել, որ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով հստակ նշված են քաղաքացիության դադարեցման հիմքերը՝ ՀՀ քաղաքացիությունը փոխելու, ՀՀ քաղաքացիությունից զրկվելու, ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված և այլ հիմքերով, ինչպիսի դեպք մեր պարագայում առկա չէ:

Ինչ վերաբերում է կենսաթոշակին, ապա այդ հարցի պատասխանը կարող ենք գտնել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝ 7-րդ հոդվածում, որը նվիրված է կենսաթոշակ ստանալու իրավունքին. «Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ»: 

- Արդյոք այս որոշումը չի՞ նպաստելու Արցախից բռնի տեղահանված անձանց արտագաղթին:

-Արդեն շրջանառվում են Հայաստանից արտերկիր տեղափոխված արցախցիների թվեր, որոնք, իհարկե, մտահոգիչ են: Կախված նշված որոշումն ինչ ճականագիր կունենա կամ դրա կենսագործման հետևանքով ինչ սոցիալ-կենցաղային կամ այլ պայմաններ կստեղծվեն Արցախից բռնի տեղահանված հայերի համար, դրանով հանդերձ պարզ կդառնա արտագաղթի ծավալները (հուսանք՝ գոնե նվազագույն թվերով): Չի բացառվում նաև, որ կենսաթոշակի իրավունքից օգտվելիս արցախցիները Մայր Հայաստանում ավելի ցածր ստանան, ինչը նույնպես կարող է մտահոգիչ լինել:

-Այդ մարդկանց փախստականի կարգավիճակ տրամադրող փաստաթուղթն արդյոք ճանաչելի՞ է լինելու այլ երկրներում, և կարողանալո՞ւ են այլ երկրներում իրացնել իրենց իրավունքները կամ արտոնությունից օգտվել, թե՞  ոչ:

 -Գաղտնիք չէ, որ մեր թշնամիների նպատակներից է նաև ոչ միայն Արցախն առանց հայերի, այլև Հայաստանն առանց հայերի տեսնելը: Այս իմաստով ՀՀ կառավարությունը, մի կողմից, պետք է քայլեր ձեռնարկի արցախահայության փախստականի կարգավիճակը միջազգայնացնելու ուղղությամբ, մյուս կողմից, նպաստավոր պայմաններ ստեղծելու ինչպես արցախահայության՝ Մայր Հայաստանում ապրելու, այնպես էլ միջազգայնորեն երաշխավորված ու անվտանգ Արցախ վերադառնալու ուղղությամբ:

- Ինքներդ ճիշտ, տեղին համարո՞ւմ եք այդ որոշումը: Ինչո՞ւ:

Չէի ցանկանա շտապողականություն դրսևորել և ժամանակավրեպ գնահատականներ տալ որոշման արդյունավետության առնչությամբ, քանի դեռ պարզ չեն դրա իրականացման կառուցակարգերը, նաև այն, որ Որոշումը դեռևս գործնականում կյանքի չի կոչվել: Դրա հետ միաժամանակ, նկատված խնդիրների կամ մտահոգությունների մասին արդեն բարձրաձայնել եմ: Եթե նշված որոշումը կիրառման ընթացքում դրական փոփոխություններ առաջացնի Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայության առօրյա կյանքում, ապա գովելի կլինի, իսկ եթե քողարկված նպատակ կա, ստացվում է՝ դա այսբերգի չերևացող մասն է, որը պարզ կլինի հետագայում:

Հարցազրույցը կցանկանայի եզրափակել հետևյալ գաղափարով. որևէ իրավական ակտով կարգավորված չէ, որ ՀՀ կառավարության որոշումները պետք է պարտադիր կերպով ուղարկվեն օտարերկրյա պետություններ կամ ՀՀ-ում նրանց դեսպանատներ, սակայն այս ու նմանատիպ խնդրին առնչվող որոշումները, որոնք ինչ-որ չափով արտացոլում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և ցեղասպանական գործողություններն արցախահայության նկատմամբ, պետական մակարդակով պետք է ուղարկել միջազգային դերակատարներին ու միջազգային կառույցներին՝ ցույց տալու նրանց անտարբեր վերաբերմունքի արդյունքում արցախահայության ծանր վիճակը ու նրանց կողմից պատասխանատվություն ստանձնելու հանձնառությունը:

 

 

 

Արցախ փախստականներ իրավունք ՀՀ քաղաքացիներ հարցազրույց

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին