f

Անկախ

«Տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության». Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը


Եղեգնաձորում այսօր՝ նոյեմբերի 1-ին, տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառման մեկնարկին հնչեցին Հայաստանի և Եվրոպական Միության օրհներգերը, որից հետո Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ազդարարեց կենտրոնակայանի բացումը։

Իր ելույթում Ռիտերը հիշեց, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ինքը կրկին Եղեգնաձորում էր,  կանգնած էր մի քանի փողոց այն կողմ և պաշտոնապես բացում էր ԵՄ  առաքելությունը։ «Այդ ժամանակ ես ունեի ընդամենը 2 մշտական աշխատակից, երեք դաշտային գրասենյակներ, որոնք գործում էին և մեծապես կախված էին Բրյուսելի աջակցությունից, անդամ պետություններից, անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության Եվրոպայի առաքելություններից՝ հատկապես Վրաստանում ԵՄ-ի առաքելությունից։ «Այսօր՝ 8 ամիս անց, ես կանգնած եմ մեր նոր գլխամասի առջև՝ առաքելության 93 անդամներով, որոնք ուղարկված են ԵՄ անդամ 23 պետություններից։ Թեև որոշ բարդություններ են եղել, ես կարող եմ հպարտորեն ասել, որ ԵՄ առաքելությունը հասել է իր լիարժեք գործառնական կարողություններին։

Սեպտեմբերի սկզբին մենք ունեինք 6 գրասենյակ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում և Իջևանում։ Մեր պարեկների օգնությամբ մենք կարողանում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ողջ երկայնքով»,- ասաց Ռիտերը՝ հավելելով, որ անցած շաբաթ անցկացրել են 1000-րդ պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։

Ռիտերը շեշտեց, որ սահմանամերձ շրջաններում իրենց ներկայությամբ նպաստում են լարվածության թուլացմանը և տեղի բնակչության շրջանում անվտանգության զգացման բարձրացմանը։ «Մենք ամբողջ ԵՄ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս հակամարտության վրա և մեր զեկույցներով մենք նպաստում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին՝ ԵՄ-ի աջակցությամբ։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեզ հյուրընկալող Հայաստանին և տեղական իշխանություններին իրենց աջակցության համար։ Կարծում եմ բոլորս համաձայն ենք, որ այս տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության և կայունության և հուսով եմ, որ մենք միասին կկարողանանք նպաստել այդ նպատակի իրականացմանը»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշեց, որ սա Հայաստանում ԵՄ-ի առաքելության լիարժեք սկիզբն է. «ԵՄ-ի առաքելությունը այս տարվա փետրվարին իր գործունեության մեկնարկից ի վեր արժեքավոր ներդրում է ունեցել Հայաստանի կայունության գործում։ Մենք ավելի քան 1000 պարեկություն ենք իրականացրել և հազարավոր կիլոմետրեր ենք անցնում ամեն օր՝ կառուցելով վստահություն և դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին»,- ասաց Մարագոսը։ 

Հայաստան Եղեգնաձոր ԵՄ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին