f

Անկախ

«Փաստ». Վարչական ակտը բողոքարկելու համար քաղաքացին նախ պետք է դիմի հնարավոր հարթակներ, վերջում՝ դատարան. նախագիծ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում: Օրինակ՝ առաջարկում է սահմանել ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը:

Նախարարությունն ուսումնասիրել է միջազգային փորձը, ընդգծում է՝ ընդունված է այն մոտեցումը, որ դատական ծանրաբեռնվածությունը թեթևացնել իրականում հնարավոր է, եթե վարչական ակտի վերանայման համար դատարան դիմելուց առաջ սահմանվի բողոքարկման այլ հարթակներին դիմելու պարտադիր պայման։ Հայաստանում պարտադիր այլընտրանքային վարչական արդարադատություն իրականացնող մարմին գոյություն չունի, սակայն գործող նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում որոշակի փոփոխությունների և համակարգում բարեփոխումների իրականացման միջոցով կարելի է դատական ծանրաբեռնվածությունը որոշակի չափով նվազեցնել: Ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական ակտերը, դրսևորած գործողությունների կամ անգործության վերանայումը ներկայումս իրականացվում է նաև վերադաս մարմնի կողմից։

Սակայն վարչական ակտի հասցեատերը որոշ դեպքերում իրավունք ունի համապատասխան վարչական ակտը միանգամից բողոքարկել դատական կարգով՝ առանց վարչական կարգով գանգատ ներկայացնելու։ Ներկայումս այդ իրավակարգավորումները հանգեցնում են վարչական դատարանների անհարկի ծանրաբեռնմանը։ Օրենսգրքում փոփոխություններ կատարելու հիմնական նպատակը հետևյալն է՝ քաղաքացին նախ պետք է դիմի բողոքարկման հնարավոր հարթակներ, վերջում՝ դատարան:

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է վերանայել ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը, ավելի կոնկրետ՝ բարձրացնել այն: Նախատեսվում են այլ փոփոխություններ ևս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վարչական իրավախախտումներ բողոքարկում Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին