f

Անկախ

Բա ասում էիք.... «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 482-ով, կամ աճը կազմել է 79,5 տոկոս: Այս տարի, ըստ պաշտոնյայի, արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1088 դեպք: Ի լրումն, 9 ամսվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ՝ 286 անձի վերաբերյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 68՝ 166 անձի վերաբերյալ:

«Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից 52-ը մեղադրվել են կաշառք ստանալու, 117-ը՝ կաշառք տալու, 9-ը՝ կաշառքի միջնորդության համար, 14-ը մեղադրվել են պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեջ, 15-ը մեղադրվել են պաշտոնական կեղծիքի համար, 58-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար, 3-ը՝ փողերի լվացման, 18-ը՝ կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար», - հավելեց Խաչատրյանը»: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչը չի մանրամասնել, թե իր նշած կամ այս տարի արձանագրված 1088 դեպքերը որ ժամանակահատվածին են վերաբերում: Դե, եղել են, չէ՞ դեպքեր, որ վերաբերել են մի 20 տարի առաջ ինչ-որ փոքր հիմնարկի ինչ-որ տնօրենի կողմից «լևի» հավաքարար պահելուն:

Բայց կարելի է ամենևին չկասկածել, որ Սասուն Խաչատրյանի բերած վիճակագրության դեպքերի ճնշող մեծամասնությունը «թարմ» եղելություններ են: Ու այստեղից միանգամից վերհիշում ես Նիկոլ Փաշինյանի այն «ճռճռան» հայտարարությունները, թե՝ Հայաստանում կոռուպցիա չկա, թե Հայաստանում համակարգային կոռուպցիան հաղթահարված է, այս, այն: Ճիշտ է, վերջերս նա այլևս նման հայտարարություններ գրեթե չի անում: Հիմա «թրենդը» ժողովրդավարությունն ու «խաղաղության խաչմերուկն» են: Բայց, վերադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բերած վիճակագրական տվյալներին՝ 9 ամսվա ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցագործության 1088 դեպքի մասին: Դրանք, նկատենք, այսպես ասած՝ բացահայտված կամ արձանագրված դեպքերն են: Իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան են կազմում նման դեպքերն առհասարակ: Կարելի է չկասկածել, որ չբացահայտվածները բացահայտվածներից քիչ չեն լինի: Բայց, ամեն դեպքում, հայտնի անեկդոտի հանգվույն կարելի էր ասել՝ «լավ չեք աշխատում»:

Թեպետ, չշտապենք: Երբ ասում են «կոռուպցիա չկա», կամ այն հաղթահարված է, չպետք է մոռանալ, որ դա հայտարարում է մի իշխանություն, որի ամբողջ համակարգի համար սովորական են դարձել անմրցույթ գնումները: Ավելին, Փաշինյանի կառավարությունն ու իր պետական մարմինները «մեկ անձից գնումները» դարձրել են գործելակերպ: Կապ չունի՝ խոսքը որևէ ծառայություն գնելու մասի՞ն է, տոնական լուսավորմա՞ն, թե՞ մեկ այլ՝ պետական միջոցներով իրականացվող աշխատանքի: Որը նայում ես՝ «մեկ անձից գնում» է: Իսկ դա, կհաստատեն զանազան տնտեսագետները, առավել ևս՝ հակակոռուպցիոն գրանտների վրա զանազան «նստածներ», այսպես ասենք՝ «կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»: Եվ նման համատարած «գնումների» պայմաններում ինչ-որ չի լսվում համատարած բռնված չինովնիկների մասին:

Իսկ ով ուզում է համոզվել, թե կոռուպցիայի դեմ ինչպիսի պայքար է տարվում կամ հակառակը՝ չի տարվում, կարող է յուրահատուկ տեստ անցկացնել: Չքրեականացնենք, բայց վերցնում եք կառավարության անդամների, պետական պաշտոնյաների 5 տարի առաջվա և ներկայում արված լուսանկարները և համեմատում դեմքերը՝ ուշադրություն դարձնելով կզակին, այտերին, նաև՝ հագուկապին: Դե, հայտարարագրերի մասին չենք խոսում...

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 02․ 11․ 23 թ համարում։

Կոռուպցիա Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին