Ադրբեջանական կողմը Արցախի բնակչին մեղադրել է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ դեռևս սեպտեմբերին ձերբակալել է Մադաթ Առաքելի Բաբայանին:
Նշվում է, որ Բաբայանին ձերբակալել են Քարվաճառում: Տղամարդուն մեղադրում են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։
Նշվում է, որ Բաբայանն ընդունել է մեղքը։ Ադրբեջանական կողմը նաև հավելում է, թե իբր տղամարդը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել կատարվածի մասին: