NEWS.am-ի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը մանդատը չի վերցնելու։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, «Մայր Հայաստանը» պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա նիստերին, խմբակցությունը ղեկավար կլինի Մանուկ Սուքիասյանը։ Մեզ հետ զրույցում նա ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ խմբակցությունը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։
«Վերջնական որոշում այս պահին չունենք, հաջորդ շաբաթ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» բոյկոտել է նախորդ երկու նիստերը, որոնցում ընտրվել են Երեւանի քաղաքապետն ու քաղաքապետի տեղակալները։