ԼՂ–ից բռնի տեղահանվածներին տրամադրվել են մթերքով լի փաթեթներ։
Գյումրու ռուսական տունը շարունակում է օգնություն ցուցաբերել Շիրակի մարզում բնակություն հաստատած ԼՂ-ից տեղահանվածներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ռուսական տունը։
«Կազմակերպության աշխատակիցները մարդասիրական բեռ են հասցրել Մայիսյան, Հովունի, Քեթի, Առափի և Հայկավան բնակավայրեր: Նրանք փախստականների ընտանիքներին բաշխել են մթերքով լի 50 փաթեթ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Երևանի Ռուսական տունը ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում 88 ընտանիքի ալյուր է բաժանել, իսկ Արթիկ քաղաքում, որտեղ արցախցի 110 ընտանիք է հանգրվանել, մարդասիրական այս օգնությունը տրվել է 40 բազմազավակ ընտանիքի: