f

Անկախ

ՑԱԽԱԼ–ը Գազայի հատվածում կրակել է շտապօգնության մեքենայի վրա, կան վիրավորներ


Մի քանի տասնյակ շտապօգնության մեքենա է վնասվել պաղեստինա–իսրայելական հակամարտության սրացման ընթացքում։

Իսրայելական ուժերը Գազայի հատվածում կրակ են բացել պաղեստինյան Կարմիր կիսալուսնի շտապօգնության մեքենայի վրա, բուժանձնակազմը վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կազմակերպությանը։

Ավելի վաղ ԱՀԿ–ն հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ից Գազայում գրանցվել է մոտ 75 հարձակում առողջապահության ոլորտի վրա, 16 բուժաշխատող սպանվել է, 30-ը` վիրավորվել։ Վնասվել է շտապօգնության 24 մեքենա և 34 բուժհաստատություն։ 35 հիվանդանոցներից 23-ը դեռ մասամբ գործում են, սակայն ծայրահեղ կարևոր գործառույթները վտանգի տակ են։ Միայն 8 հիվանդանոց է մնացել վիրաբուժական ներուժով Վադի Գազայից դեպի հարավ ընկած հատվածում, բոլորը գործում են միայն մասամբ։

«Իսրայելական օկուպացիոն ուժերը կրակ են բացել պաղեստինյան Կարմիր կիսալուսնի շտապօգնության մեքենայի ուղղությամբ այն ժամանակ, երբ կազմակերպության թիմը Գազայի հատվածում իր մարդասիրական առաքելությունն էր իրականացնում` տեղափոխելով վիրավորներին։ Տխուր այդ միջադեպը հանգեցրել է նրան, որ բժիշկներ են վիրավորվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։

Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։

պաղեստինա-իսրայելական հակամարտություն զոհեր և վիրավորներ Աշխարհում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին