f

Անկախ

ԽԾԲ ոստիկանության ատեստավորումում. Դանիել Իոանիսյան


Ուրեմն ոստիկանության մի բաժնի պետ, որի ենթակաների ներկայությամբ ու անգործությանբ օրերս կրիմինալ ռազբոռկա է եղել, ում բաժնում «կորում» են տեսախցիկների տեսագրությունները, ով ակնհայտորեն խաբում էր ատեստավորման հանձնաժողովին (ու միայն «պատին դեմ տալուց» հետո «հիշեց» որոշ բաներ) ու ով ընկերական հարաբերություններ ունի իր քաղաքի համարյա բոլոր կրիմինալ դեմքերի հետ` ևս ատեստավորվեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը:

«ԽԾԲ ոստիկանության ատեստավորումում

 

 

Քիչ առաջ ավարտվեց շուրջ 6 բարձրաստիճան ոստիկանների կամավոր ատեստավորման հարցազրույցը։ Այս գնդապետերն ու փոխգնդապետերը հաղթահարել էին մասնագիտական, IQ, ֆիզպատրաստության և հրաձգության ստուգարքները ու հասել էին հանձնաժողովի հարցազրույցի փուլին։

Մեջները կաին շատ արժանավոր ու լավ կադրեր, որոնք իրապես արժանի էին օր առաջ ավելի բարձր աշխատավարձ ստանալուն։ Բայց եղավ նաև մի խնդրահարույց դեպք։

Ուրեմն ոստիկանության մի բաժնի պետ, որի ենթակաների ներկայությամբ ու անգործությանբ օրերս կրիմինալ ռազբոռկա է եղել, ում բաժնում «կորում» են տեսախցիկների տեսագրությունները, ով ակնհայտորեն խաբում էր ատեստավորման հանձնաժողովին (ու միայն «պատին դեմ տալուց» հետո «հիշեց» որոշ բաներ) ու ով ընկերական հարաբերություններ ունի իր քաղաքի համարյա բոլոր կրիմինալ դեմքերի հետ` ևս ատեստավորվեց։

Ընդորում, այս ոստիկանը, որ ՆԳՆ շատ բարձրաստիճան մի պաշտոնյայի մոտիկ ազգականն է, ստացավ դրական գնահատական հանձանոժովի ոստիկան-անդամների քվեների շնորհիվ։

Ու թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիս չստացվեց կանխել այս ԽԾԲ-ական խայտառակությունը, բայց մեր մասնակցության իմաստը նաև հանրությանը այս խնդիրների մասին տեղեկացնելն է։

Ինձ թվում էր, որ ատեստավորման իմաստը լավերին խրախուսելն ու վատերից ձերբազատվելն էր, բայց ղեկավարությունում կապեր ունեցող վատ կադրերին խրախուսելով ամբողջությամբ հակառակ արդյունքն ենք ունենալու։

Դանիել Իոանիսյան ՖԲ Գրառում ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին