Բրազիլիայի հավաքականի եւ «Ալ Հիլյալի» 31-ամյա հարձակվող Նեյմարը վիրահատվել է։
«Ամեն ինչ լավ անցավ։ Շնորհակալություն աջակցության համար։ Հիմա ես կկենտրոնանամ վերականգնման վրա»,- գրել է Նեյմարը սոցիալական ցանցերում։
Նեյմարը ծնկի ծանր վնասվածքը ստացել էր Ուրուգվայի թիմի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական խաղում։ Բրազիլիան պարտվել էր 0:2 հաշվով։
Բրազիլացի ֆուտբոլիստն այս տարվա մարտին ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել եւ խաղադաշտ դուրս չէր եկել մոտ 5 ամիս։