Հայկական կոնյակը եվրոպական շուկայում կհայտնվի Armenian brandy ապրանքանիշով։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 3-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այս որոշումը, ըստ նրա, կայացվել է հայ արտադրողների և բրենդինգային ընկերության հետ համատեղ։
«Ի դեպ, վերջինիս հետ անցկացվել են համապատասխան խորհրդակցություններ»,- ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով, Հայաստանը ԵՄ-ի և, մասնավորապես, Ֆրանսիայի հետ միասին ամեն ինչ անում է մի ասոցիացիա ստեղծելու համար, որը թույլտվություն կտա այդ ապրանքի արտահանման համար` հենց հանրապետության տարածքից։ Սակայն, որակի որոշակի չափանիշներին համապատասխանությամբ:
«Նման կառույցի ստեղծումը բարդ խնդիր է։ Էլ ավելի դժվար է ընկերություններին համոզել, որ սկսեն արտադրել սահմանված չափանիշներին համապատասխան ապրանքներ»,- նշել է նախարարը։