f

Անկախ

Գործ ունենք բռնապետական տիպիկ գործիքակազմի հետ. քարոզչություն + բռնաճնշումներ


Երեկ դրսում էի, երբ լսեցի, որ ԱԱԾ-ն ինչ-որ սենսացիոն «զինված ապստամբության փորձ է» բացահայտել։ Զրույցում հնչեց նաև ԱԺԲ-ի անունը...

Ուշ հասա տուն, մինչև վիդեոն նայեցի, քննարկումների ալիքն արդեն հանգել էր, բայց կարևոր բաներ կան, որ ուզում եմ անդրադառնալ։

1. Նախ՝ ԱԱԾ-ի վիդեոհաղորդագրության զգալի մասերը խաղարկային են։ Կարծես կարճամետրաժ սերիալի էպիզոդ լինի (համապատասխան երաժշտություն, заставка, պակասում էր միայն «Քըլամբիա Փիքչըրզը ներկայացնում է» ոճի ենթագիր դնեին, խաղարկային հատվածներ, որոնք կոչված են ցույց տալու, որ ԱԱԾ-ի քննիչներն ինչ-որ հույժ կարևոր թղթեր են լրացնում ևն, ևն)։ Ընդհանրապես, եթե նկատել եք, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննչականը իրենց հաղորդագրությունները նկարահանում է որպես ժամանցային վիդեոներ, այլ ոչ թե պաշտոնական հաղորդագրություններ։

Սա պատահական չէ, նիկոլաթուրքական քարոզչամեքենայի առաջին նպատակը շոուն ապահովելն է։

2. ԱԱԾ-ի վիդեոն, իբր, ահաբեկչություն նախապատրաստելու մասին է, սակայն տեսանյութում ՄԻԱԿ երևացող զենքը 1 փողանի որսորդական հրացան է և որսորդական հրացանի փամփուշտներ։ (Չեմ զարմանա, եթե պարզվի՝ լրիվ օրինական զենք է)։ Իսկ կադրերն այնպես են մոնտաժած (սկզբում ցույց են տալիս ականորսիչով ոստիկանը թփերում ինչ-որ բան է փնտրում, հետո՝ սենյակում դրած հրացանը), որ թվա, թե հողում թաղած հրացան են գտել։

3. Տեսանյութում թղթեր են ցույց տալիս, որոնցից միայն մեկի վրայի գրածն է հնարավոր կարդալ։ Որևէ «հանցագործ» բովանդակություն այդ գրածում չկա. կարա լինի սիթի քվեստի կամ արվեստագիտական փերֆորմանսի սցենար, կամ նորաստեղծ տելեգրամյան ալիքի գովազդային ակցիա անելու մասին։ Ուշադրություն դարձրեք, որ հետևյալ տողերում.

«Տելեգրամյան ալիքի ստեղծում

Օր.[ինակ]՝ Ազգային փրկության ապստամբություն»

խոսքն ակնհայտորեն տելեգրամյան ալիքի անվան մասին է, իսկ հաջորդ տողերն այն մասին են, որ ուզում են այլ ալիքներից էլ խնդրել տարածելը («Գործ. սկսելու նախորդ օրը կապվնել TG ալիքների...») և քաղաքում գիշերը գրաֆիտիներ անեն («... և ներկարար բրիգադների հետ + ԱԺԲ ակտիվիստներ»)։

4. Լիքը около-ռազմական ատրիբուտներ են երևում (քողարկանախշերով պայուսակներ, համազգեստ, քնապարկեր, բահեր, կացիններ, կապի միջոցներ ևն), որոնցից և ոչ մեկն, այնուամենայնիվ, ոչ մի ահաբեկչական նշանակություն չունեն. ցանկացած արշավական խմբի կամ ռազմահայրենասիրական ՀԿ-ի անդամի մոտ կարելի է նման «ապացույցներ» գտնել։ Բա առաջին բուժօգնությունը՝ որպես ահաբեկչության ապացույց!!!

5. ԱԺԲ-ի միակ և ոչ մի բան չասող հիշատակումը (բառացիորեն գրած է. «+ ԱԺԲ ակտիվիստներ (գիշերային ժամերին)»), վստահ եմ, տեղ է գտել տեսանյութում զուտ այն պատճառով, որպեսզի մարդիկ ենթագիտակցորեն զուգահեռներ տանեն 2016-ին «Սասնա ծռերի» ահաբեկչության հետ ու միանգամից համոզվեն, թե «հա՛, էլի, եթե ծռերը կան, ուրեմն իսկապես ահաբեկչություն էին նախապատրաստում»։ Տեսանյութում որևէ, կրկնում եմ, ՈՐԵՎԷ նույնիսկ անուղղակի ապացույց չկա, որ ծռերը սրա հետ ինչ-որ կապ ունեն։

6. Մյուս խնդալու մասն էլ «գաղտնալսումներն» են, որոնք կարող են լինել շատ տարբեր այլ բաների մասին, քան ահաբեկչություն է։ Կրկնեմ. ռազմական, ռազմամարզական, Ուկրաինայի պատերազմով, դրոններով ու մարզական կողմնորոշմամբ հետաքրքրվողների ցանկացած հեռախոսազրույցից կարելի է այսպիսի կտորներ կոնտեքստից կտրել ու դեմ տալ՝ որպես մեղադրանք"

7. Միայն ծայրահեղ անուղեղ «ահաբեկիչը» կարող է իր պլանները գրել թղթերի վրա, առավել ևս՝ առանց կոդավորելու։

Վերոնշյալ փաստերից ինձ համար ակնհայտ է, որ գործ ունենք հերթական ծակ փուչիկի հետ, որի առաջին նպատակն, ինչպես արդեն ասացի, շոու ապահովելն է։ Երկրորդ նպատակը տպավորություն ստեղծելն է, թե Նիկոլի դեմ ինչ-որ դավեր են դյութվում «հյուսիսներից»։

Եթե այս գործի տակ ռեալ հիմքեր լինեին, ապա վստահ եղեք, որ ԱԱԾ-ն կսպասեր ու կհետևեր, մինչև ավելի շատ մարդիկ ներգրավվեին, մինչև շատ ավելի ծանրակշիռ ապացույցներ կարողանային ներկայացնել հանրությանը, և սրանից կսարքեին 2018-ի ամառվա «տուշոնկա-շոուն»։

Ամենայն հավանականությամբ՝ շատ լավ հասկանալով, որ այս, իբր, «ահաբեկիչներից» որևէ լուրջ գործողություն ակնկալելն անիմաստ է (եթե TG ալիք բացելուց զատ ինչ-որ գործողություն անելու որոշում ընդհանրապես եղել է), հապճեպ «եփել» են հերթական փնթի քրգործը վերևում նշածս նպատակներով։

Գործ ունենք բռնապետական տիպիկ գործիքակազմի հետ. քարոզչություն + բռնաճնշումներ։

#նիկոլապետություն

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում ՀՀ ԱԱԾ ահաբեկչության սպառնալիք խմբագրի ընտրանի Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին