Ամերիկացի միլիարդատեր, Ռուսաստանում արգելված «Meta» կազմակերպության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մարզումների ժամանակ պատռել է ծնկան խաչաձև կապանը և հայտնվել հիվանդանոցում: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքի իր էջում:
«Վիրահատությունս հենց նոր է ավարտվել», - գրել է միլիարդատերը և լուսանկար հրապարակել։
Ցուկերբերգը պատրաստվում էր ММА մենամարտին, որը պետք է անցկացվեր հաջորդ տարվա սկզբին, բայց հիմա այն կհետաձգվի:
Հիշեցնենք, որ նա պետք է մենամարտի ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկի հետ: