44-օրյայից հետո, «խաղաղությանն» ընդառաջ, Հայաստանի օդը բացվեց ադրբեջանական օդանավերի առաջ: Տեւական ժամանակ թշնամու ավիացիան Հայաստանի վրայով թռչել չէր կարող: Թշնամու համար այս հնարավորությունը լավ առիթ է՝ Հայաստանը, հատկապես մեր ռազմավարական օբյեկտները տեսալուսանկարահանելու, հարձակման պլան կազմելու համար: Այս ռեպորտաժում ներկայացնում ենք Ադրբեջանից Նախիջեւան եւ հակառակ թռիչքները «քաղաքացիական» անվան տակ: Ի դեպ, կան հավաստի տվյալներ, որ օդանավերը հաճախ առանց ուղեւորների են թռչում, տեղափոխվում է ռազմամթերք: Նշենք նաեւ, որ Հայաստանը ոչ այնքան Ադրբեջանին է պետք, որքան ուրիշ դերակատարների, որոնք պատերազմի հող են նախապատրաստում Իրանի համար: Հրապարակած ռեպորտաժում հնարավոր են ինֆորմացիայի անհամապատասխանություններ, հակասություններ: