Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 9,7 հազարը, այդ թվում՝ 4,8 հազարը երեխաներ։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը նման տվյալներ է ներկայացրել Al Hadath հեռուստաալիքով։
«Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի, այդ թվում՝ 4800-ը՝ երեխաներ, տուժել է 24 808 մարդ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։