f

Անկախ

Երևանի մետրոպոլիտենի 10 վագոն կանգնած է. ֆինանսավորման շնորհիվ 3 վագոն կսկսի աշխատել մի քանի ամսից


Կառավարության կողմից ֆինանսավորման հաստատումը եղավ, սակայն մենք  դեռևս լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց` արդյոք կան կանգնած վագոններ, որոնց` գիծ դուրս բերելու դեպքում Մետրոպոլիտենի աշխատանքի ծանրաբեռնվածությունը կթեթևանա, Սեդրակյանը դրական պատասխան տվեց:

«Ունենք կանգնած վագոններ, սպասում ենք` անվազույգերը որ գան, կան վագոններ, որ գիծ պետք է դուրս գան: Ֆինանսավորումը հաստատվեց, բայց մենք էլի հրատապ ծախսեր ունենք: 620 մլն-ով 32 անվազույգ և 4 կմ ռելս ենք ձեռք բերում»,- ասաց նա:

Ավինյանը հետաքրքրվեց` այս ֆինանսավորման շնորհիվ քանի չաշխատող վագոն է սկսում աշխատել և քանիսն է կանգնած: Սեդրակյանը պատասխանեց` կանգնած է մոտ 10 վագոն. ֆինանսավորմամբ կսկսի աշխատել 3-ը:

«Այսինքն` ունենք վագոններ, որ կարողանում ենք վերականգնել ու դնենք գծի վրա»,- ճշտող հարց ուղղեց Ավինյանը:

«3 ամսվա մեջ եթե մատակարարումը լինի, շատ արագ կանենք, մեզ պետք է լինելու 15-20 օր, որ վերականգնենք»,- ասաց Սեդրակյանը` հավելելով, որ կան հրատապություն պահանջող այլ խնդիրներ ևս:

«Մրցույթներ ունենք, հաղթողներ կան` պահեստամասեր են պետք վագոնների, մենակ անվազույգերով հարց չի լուծվում, մոտ 200 մլն դրամի պահեստամասեր պետք է մատակարարվեն, մրցույթը կայացել է հունիս ամսին, էլի Կառավարություն ներկայացրել ենք` 300 քանի միլիոն է պետք և ունենք շարժասանդուղքների հետ կապված 520-530 մլն-ի կարիք»,- ասաց նա:

Հայաստան Երևանի մետրոպոլիտեն

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին