Առողջապահության նախարարության կարիքների համար Հայաստանի 2024թ. պետբյուջեից նախատեսված է հատկացնել 168 մլրդ դրամից մի փոքր ավելի։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 6-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Դա, նրա խոսքով, ավելին է 2023թ. ցուցանիշներից 21 մլրդ դրամով կամ 14 տոկոսով։ «Կապիտալ ծախսերը կկազմեն ընդամենը 11 մլրդ 871 մլն դրամ։ Իսկ ընթացիկ ծախսերը սահմանվել են 156 մլրդ դրամի մակարդակով»,- ասել է Հովհաննիսյանը։
Ընդհանուր առմամբ նախատեսված է իրականացնել 12 ծրագիր՝ 49 միջոցառմամբ։