f

Անկախ

Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները գնացել են «Կովերի պարտեզ»


Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն: Սակայն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հաղորդմամբ, նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես` վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների ժամանումից և ծառայողական շներ բերելուց հետո: Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները եկել են «Կովերի պարտեզ»:

«Քերքոնեան Դաջանի (Kerkonian Dajani LLP) ընկերությունը, փաստաբան Կարօ Ղազարեանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և փաստաբանական ողջ թիմը կապի մեջ է համայնքի ղեկավարների հետ և հետևում է իրավիճակին` ձեռնարկելով «Կովերի պարտեզ»-ում («Cows’ Garden») լարված իրավիճակը հանդարտեցնելու միջոցներ: Երեկ գիշեր արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են:

Այդուհանդերձ, սրանից մի քանի ամիս առաջ` 2023թ. հունիսին Քերքոնեան Դաջանի ընկերության գլխավորած փաստաբանների և խորհրդականների խումբն իրականացրել է փաստահավաք առաքելություն, որին մասնակցել է նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը:

Այդ առաքելությունից առաջ Երուսաղեմի հայ համայնքից ահազանգեր էին ստացվել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» («Cows’ Garden») կոչվող վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը:

Հավաքված փաստերի վրա փաստաբանական թիմը պատրաստել է 184 էջանոց զեկույց, որը ներառում է էական ապացույցներ: Դրանց հիման վրա ձեռնարկվեցին իրավական քայլեր»,- գրել է Ա. Թաթոյանը։

Հայաստան Հայ համայնք Արման Թաթոյան ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին