f

Անկախ

Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը


-Պարոն Մանուկյան, օրերս պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ազգային կոմիտեի կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ, և եղել է պայման, որ կաթողիկոսներն ու նախկին նախագահները հրապարակային աջակցություն հայտնեն այդ գաղափարին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, և գաղափարը չի իրագործվել։ Արման Թաթոյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հերքեցին այդ հայտարարությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

-Հավանաբար իրար են խառնվել հետևյալ երեք ինֆորմացիաները․

Առաջին․ կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ ներգրավելը, և քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։

Երկրորդ․ կոմիտեի անդամները ներքին խոսակցության մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ։ Տարբեր մարդկանց անուններ են հնչել, այդ թվում և Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ դա չի քննարկվել, և այդպիսի որոշում չի ընդունվել։

Ընդ որում ես միշտ պնդել եմ, որ հիմա ժամանակը չէ դա քննարկելու, պետք է նախևառաջ կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում, և երբ մոտենանք այն եզրին, որտեղից երևում է իշխանափոխությունը, այդ ժամանակ հնարավորություն կունենանք բնական ձևով առաջարկել վարչապետի թեկնածու։

Երրորդ. կոմիտեի որոշ անդամների կարծիքով՝ նպատակահարմար և օգտակար կլիներ, եթե վեհափառն ու երեք նախագահները հանդես գային միասնական հայտարարությամբ՝ կապված շարժման և  այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու Արցախում (բայց ոչ իհարկե վարչապետի թեկնածուի վերաբերյալ), սակայն տեխնիկական պատճառներով այդ գաղափարի իրագործումը հետաձգվեց։  

-Իսկ ի՞նչ իրավիճակում են կոմիտեի աշխատաքները, կոմիտեն գործո՞ւմ է։

-Իմ կարծիքով՝ կոմիտեի ամենամեծ թերությունն այն էր, որ չկարողացավ իր մեջ ներգրավել տարբեր քաղաքական-հասարակական հոսանքների ներկայացուցիչներ և չներկայացրեց ողջ ընդդիմադիր դաշտը։

Այդ հարցերը քննարկելու համար հոկտեմբեր ամսին քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների մոտ 60 ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ փակ հանդիպում։ Եթե ամփոփենք այդ հանդիպման ժամանակ հնչած բոլոր կարծիքները, ապա գլխավոր եզրակացությունը հետևյալն էր․

1․ պետք է կազմակերպվի խորհուրդ, որում ներկայացված կլինեն հասարակական-քաղաքական հնարավորինս լայն շերտեր։ 

 2․ Այդ խորհուրդը պետք է ունենա քաղաքական պլատֆորմ, թե ինչպես է պատկերացնում ներկա վիճակից դուրս գալու ելքերը և ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան, որի հիման վրա կձևակերպի և կհրապարակի հռչակագիր։

3․ Գործող կոմիտեն իր լիազորութունները պետք է վայր դնի, և խորհուրդը քվեարկության միջոցով պետք է ձևավորի նոր գործադիր մարմին-կոմիտե։ Եվ այդ նոր կոմիտեն, ունենալով արդեն լայն ներգրավվածություն, լեգիտիմ կլինի ընդդիմադիր դաշտում և վստահություն կվայելի ժողովրդի կողմից։ Այս ամենից հետո խորհուրդը, կոմիտեի հետ միասին, կհռչակի շարժման սկիզբ, և կսկսեն ձևավորվել կառույցներ տարբեր բնակավայրերում ու հիմնարկություններում։

Խորհուրդը նաև պետք է ապահովի ցանցային համագործակցութուն արդեն գոյություն ունեցող և նոր ձևավորվող երիտասարդական տարբեր կազմակերպությունների հետ։

Այժմ կոմիտեն այդ եզրակացությունների հիման վրա փորձում է իրականացնել այդ ծրագիրը։

Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր նպատակների համար օգտագործում է հսկայական պետական մեքենան, և մեքենայի դեմ միայն պոռթկումներով ու էմոցիաներով հնարավոր չէ պայքարել։ Մեքենայի դեմ պետք է լինի մեքենա՝ լավ կազմակերպված, հզոր մեքենա։

Եթե դա չլինի, ապա ցանկացած պոռթկում դատապարտված է ձախողման։

 

Ankakh.com

Վազգեն Մանուկյան Արծվիկ Մինասյան Արման Թաթոյան Ազգային կոմիտե Հայաստան Արցախ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին