f

Անկախ

Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը


Սույն թվականի նոյեմբերի 5-ին կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Երվանդի Բաղդասարյանը:

 Գևորգ Բաղդասարյանը ծնվել է 1936թ-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ 1958թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1978թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1979թ-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1990թ-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1994թ-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

 

Գևորգ Բաղդասարյանը տասնամյակներ շարունակ հաջողությամբ զբաղվել է գիտական և գիտակազմակերպչական գործունեությամբ։ Նա 1979-1988թթ-ին  եղել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, 1987-1988թթ-ին՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1992-1994թթ-ին՝ ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, 1988-2000թթ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, 1994-1998թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, 1998-2002թթ-ին` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, 2002-2007թթ-ին՝ ԵՊՀ ռեկտորի խորհրդական, 2007թ-ին՝ ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, 2007թ-ից՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։

 

Անուրանալի է Գևորգ Բաղդասարյան գիտնական-մտավորականի ավանդը մեխանիկայի բնագավառի տարբեր ոլորտներում իրականացված հետազոտական աշխատանքներում։ Նրա բազմաթիվ կարևորագույն արդյունքները ներկայացվել են միջազգային գիտական հանրության ուշադրությանը և արժանացել գնահատանքի։

Գևորգ Բաղդասարյանն առաջնեկն է հայրենական գիտական աշխարհում գազի գերձայնային հոսանքով շրջհոսվող բարակապատ մարմինների կայունության (ֆլատեր) հարցերի ուսումնասիրման բնագավառում: Նրա ջանքերի շնորհիվ ֆլատերի խնդիրները դարձել են գիտական հանրության ուսումնասիրման առարկա, և այդ ուղղությունը Հայաստանում լուրջ զարգացում է ապրել: Գևորգ Բաղդասարյանն իր աշխատանքներում ուսումնասիրել է նաև բարակապատ մարմինների տատանումներն ու կայունությունը, ալիքային պրոցեսները և ճաքեր պարունակող մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակները, ստացել է մի շարք մնայուն արդյունքներ: Նա «Բարակ մարմինների էլեկտրամագնիսական մեխանիկա» գիտական ուղղության հիմնադիրներից է, գիտական դպրոցի ղեկավարը։ Իր գիտական գործունեության շնորհիվ նա դարձել է միջազգային ասպարեզում լայնորեն ճանաչված գիտնական:

 

Գևորգ Բաղդասարյանը հեղինակ և համահեղինակ է շուրջ 300 գիտական աշխատության, 6 մենագրության, որոնց մեծ մասը թարգմանվել է տարբեր լեզուներով: Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

 

Գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Բաղդասարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ ՀՀ նախագահի մրցանակի, ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալի։ Նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:

 

Գևորգ Բաղդասարյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: Նա հայաստանյան գիտության և կրթության հենասյուներից էր։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական անձնակազմը վշտակցում և իր խորը ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Գևորգ Բաղդասարյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

 Գևորգ Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ նոյեմբերի 7-ին, ժամը 18։00-20։00-ին։

 

մահազդ  Գևորգ Բաղդասարյան ՀՀ ԳԱԱ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին