f

Անկախ

«Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը». Այստեղ կոչ չկա. Ռուբեն Մելիքյան


Այս գործն առհասարակ զավեշտալի է. հաջորդ նիստը դեկտեմբերի 7-ին է, գուցե գեղեցիկ հրավիրատոմսեր կազմենք, կանչենք դեսպանատների ներկայացուցիչներին, ասենք՝  տեսեք, ձեր բաստիոնում ինչեր են կատարվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի գործով  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։

Ռուբեն Մելիքյանը նախ կրկնեց այդ արտահայտությունը, ապա ընդգծեց, որ այն չի կարող բռնության կոչ լինել։

«Մեր փորձագետի եզրակացության իմաստն այն էր, որ այս նախադասությունն առհասարակ կոչ չի պարունակում, այստեղ կոչ չկա»,- լրագրողներին ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ այսօրվա նիստի ամենակարևոր հատվածն իր առաջին միջնորդությունն էր քրեական հետապնդումն առհասարակ դադարեցնել ժամկետի բերումով. «Վատ պրակտիկա է մեզ մոտ ձևավովել։ Լավ կանոն էր սահմանված՝  4 ամիս, 6 ամիս։  Փաստորեն ստացվում է՝ կարելի է 2023 թվականի սեպտեմբերին որևէ մեկի նկատմամբ  քրեական վարույթ սկսեն, չիմանանք այդ մասին, անցնի մեկ տարի, մեկ էլ ասեն՝ գնացիր մեղադրանքի։

Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ես շատ տարակուսած եմ այս որոշումից, որովհետև նման բան չեմ տեսել, որ դատարանը  քննիչից առաջ գնա։ Քննիչը բացակայելու  արգելքն ընտրել էր զուտ գրավն ապահովելու համար։ Հիմա դատարանը, փաստորեն, դա դարձրեց ինքնուրույն խափանման միջոց»,- ասաց փաստաբանը։

Նա նաև նշեց, որ բռնության կոչի հետ կապված բոլոր վարույթներն ընդդիմադիր գործիչների նկատմամբ են, թեև համացանցում հենց տարբեր ընդդիմադիր գործիչներին ուղղված  բազմաթիվ կոչեր կան. «Եթե  անում եք, երկուսն էլ արեք։ Ամենակարևոր հատկանիշն այստեղ ոչ խտրական մոտեցումն է, որը մեզ մոտ  գլխահատակ տապալված է։ Բոլոր նման վարույթներն ընդդիմադիրների մասին են, ընդդիմադիրներին ուղղված նման խոսքերի կապակցությամբ որևէ նման վարույթ չկա»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյան Նիկոլ Փաշինյան Արմինե Ադիբեկյան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին