f

Անկախ

Դատարանն անփոփոխ թողեց Արմինե Ադիբեկյանի խափանման միջոցը, քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության լուծումը՝ հետաձգվել


Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, այսօր կայացել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստը։ Նախնական դատալսումների ժամանակ, դատավարության կողմերի անձը պարզելուց, մեղադրյալի իրավունքների պարզաբանելուց, բացարկ ներկայացնել-չներկայացնելու հարցի քննարկումից հետո Արմինե Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց դադարեցնել Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը՝ միջնորդության հիմքում դնելով քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրանալու հիմքով։ Մելիքյանը նկատեց՝ փաստացի մեղադրանքն առկա է 2022թ. սեպտեմբերից, սակայն որևէ գործողություն այդ ընթացքում չի կատարվել, բացի մեղադրյալի հարցաքննությունից, «մեկ էլ հոպ, անհրաժեշտ պահի քրեական հետապնդում է հարուցվում՝ ոչ մի գործողություն չկատարելով»։ Քրեական գործը, Մելիքյանի դիտարկմամբ, զավեշտալի հիմքով է։

Մելիքյանը խնդրեց դատարանին՝ դրսևորել ոչ թե ֆորմալ իրավաբանություն, այլ՝ իրավաբանություն, պաշտպանել ոչ թե մեղադրյալի, այլ մարդու իրավունքները․ «Ժամկետները չհոսելու համար մեղադրանք չի առաջադրվում, անձին զրկում են պաշտպանության իրավունքից, գալիս է, վերջին օրով մեղադրանք են առաջադրում։ Մի քանի օր անց ուղարկում են դատարան։ Արդյո՞ք ընդունելի է այդ պրակտիկան»։

Մելիքյանն ընդգծում է՝ նման բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ քրեական վարույթները նախաձեռնվում են անձով պայմանավորված, որքան էլ ասեն, որ քրեական վարույթը նախաձեռնվել է փաստի առթիվ, հետապնդումը ՝անձի նկատմամբ։ Հանրային մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն հիմնավոր չէ և ենթակա է մերժման։ Միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց։ Հաջորդիվ՝ քննարկվեց Ադիբեկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը պնդեց, որ դեռևս անհրաժեշտ է պահպանել Ադիբեկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը, մինչդեռ, պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձանագրեց, որ ի սկզբանե բացակայելու արգելք խափանման միջոցը կիրառվել էր՝ գրավ վճարելու համար և այն բանից հետո, երբ արդեն վճարվել էր գրավը, բացակայելու արգելք խափանման միջոցը համակցված կիրառելու անհրաժեշտություն առկա չէ, ըստ այդմ, գրավը բավարար է, բացակայելու արգելքը՝ վերացման ենթակա։ Նշենք, որ նախաքննության ընթացքում քննիչը որպես խափանման միջոց կիրառել է գրավը, ուստի, Մելքիյանն ընդգծում է, որ գրավից զատ նաև բացակայելու արգելք կիրառելու համար լրացուցիչ հիմնավորում է պետք, թե ինչ է փոխվել այս ընթացքում․ «Չգիտեմ՝ Ադիբեկյանը նիստից է ուշացել, կա՞պ է հաստատել Գեբելսի հետ։ Այս վարույթով անցնող անձ էլ չկա»;

Դատարանը որոշեց անփոփոխ թողնել խափանման միջոց գրավը և բացակայելու արգելքը։ Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ֆեյսբուքյան երկու գրառման համար։ Գրառումներից մեկում Ադիբեկյանը նշել էր՝ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։ Այժմ ադրբեջանագետին մեղադրում են իբրև հրապարակային բռնության կոչեր կատարելու մեջ։

Արմինե Ադիբեկյան Դատական նիստ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին