f

Անկախ

Վուչիչն ու Բայրամովը քննարկել են Կոսովոյի հարցը և գազային նախագծերը


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը և խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, առաջին հերթին գազի մատակարարումները։

Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչը հոկտեմբերի վերջին ասել է, որ նոյեմբերի առաջին շաբաթներին պատրաստ կլինի Բուլղարիայի և Սերբիայի միջև միացնող գազատարը (փոխկապակցիչ), որը թույլ կտա Բալկանյան և թուրքական հոսքերով  ռուսական գազին զուգահեռ գազ ստանալ նաեւ Ադրբեջանից և Հունաստանի LNG տերմինալներից:

«Լավ զրույց նախարար Բայրամովի հետ Սերբիայի և Ադրբեջանի միջև բացառիկ երկկողմ և ավանդաբար բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման շուրջ, ներառյալ շարունակական համագործակցությունը ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող կարևոր ենթակառուցվածքային նախագծերում», - գրել է Սերբիայի ղեկավարը սոցիալական ցանցերում:

«Ես նրան մանրամասն տեղեկացրել եմ Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն եմ հայտնել Կոսովոյի միակողմանիորեն հռչակված անկախությունը չճանաչելու հարցում Ադրբեջանի Հանրապետության միանշանակ դիրքորոշման համար»,- նշել է Սերբիայի ղեկավարը։

Հանդիպումից հետո Վուչիչի վարչակազմը մեջբերել է նրա խոսքերը, որ միացնող գազամուղի անցկացմամբ Սերբիան «դառնում է Հարավային գազային միջանցքի մաս, և Ադրբեջանից գազ գնելու պայմանագիրը կօգնի ապահովել նրա էներգետիկ անվտանգությունը»։

Փետրվարի 1-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը բացել են Բուլղարիայի տարածքում միացնող գազատարի շինարարությունը՝ դիվերսիֆիկացնելու համար կապույտ վառելիքի մատակարարումները Ադրբեջանից, Հունաստանից և Ռուսաստանին այլընտրանքային այլ աղբյուրներից։

Նախատեսվում է, որ Նիշ-Դիմիտրովգրադ փոխկապակցիչը, որը սերբական կողմից 109 կիլոմետր երկարություն ունի, Բելգրադին կարժենա մոտ 90 միլիոն եվրո, որից 49,6 միլիոնը ԵՄ սուբսիդիաներն են, իսկ Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել է 25 միլիոն եվրո վարկ։ Ծրագրի համաձայն՝ գազատարի թողունակությունը կկազմի տարեկան ավելի քան 1,8 մլրդ խմ գազ։ Սերբիայի իշխանությունները նախապես հայտարարել էին 2023 թվականին Ադրբեջանից Բուլղարիայի հետ կապող գազատարով տարեկան 1,4 միլիարդ խորանարդ մետր ծավալով գնումների մասին:

Ներկայումս Հունգարիային բնական գազի ամենամեծ մատակարարը և Սերբիայի միակ մատակարարը ռուսական «Գազպրոմն» է։

Աշխարհում Ալեքսանդր Վուչիչ Սերբիա Կոսովո Ջեյհուն Բայրամով Ադրբեջան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին