Երեքշաբթի Տոկիոյում մեկնարկել է Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի ղեկավարների երկօրյա հանդիպումը։ Սպասվում է, որ հանդիպման հիմնական թեմաները կլինեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Միջազգային գնալով բարդ իրավիճակի ֆոնին G7-ի անդամների միջև սերտ երկխոսությունն ավելի կարևոր է, քան երբևէ», - հանդիպման բացման ժամանակ նշել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։ G7-ի արտգործնախարարների հանդիպումը բացվել է աշխատանքային ընթրիքով, իսկ հիմնական ծրագիրը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։