f

Անկախ

Փոփոխվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները


Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել պահեստների տիրապետողների, ինչպես նաև փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իրազեկելով ոլորտում սպասվող փոփոխություններն ու համատեղ քննարկելով կարգավորման մեխանիզմները: 

ՊԵԿ-ից հայտնում են, որ ՊԵԿ նախագահի խորհրդական Սոսե Ստեփանյանը տեղեկացրել է, որ նոր պահանջները սահմանվել են պահեստների արտաքին տեսքի, շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների տեղակայման, կահավորման, ապրանքների պահպանման պայմանների, ինչպես նաև թվայնացման մասով: Փոփոխությունների արդյունքում նոր և արդիականացված պահեստներում կապահովվի ապրանքների առավել անվտանգ և կանոնակարգված պահպանություն: Որոշակի առանձնահատկություններ են նախատեսվել նաև փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնողների համար:

Ապրանքների ներմուծումից մինչև բացթողում շղթան ամբողջապես թվայնացնելու շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն նախատեսել է թվային լուծումներ՝ պահեստներում ապրանքների  շարժի էլեկտրոնային հետագծելիությունը և այդտեղ գտնվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար: Առաջիկայում կներդրվի «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, ինչի շրջանակում ևս լրացուցիչ պահանջներ են առաջադրված, որոնք ուժի մեջ կմտնեն համակարգի գործարկման օրը:

Ի դեպ, ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներին ներկայացված նոր պահանջները սահուն իրագործելու նպատակով, տնտեսվարողների համար անցումային ժամանակահատված է սահմանվել: «Այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ներառվել են մինչև 2023 թ. սեպտեմբերի 17-ը, պարտավոր են մինչև 2024 թ. մարտի 17-ն ապահովել նոր պահանջները, իսկ այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ընդգրկվում են 2023 թ. սեպտեմբերի 17-ից հետո, պարտավոր են նոր պահանջների պահպանվածությունն ապահովել ռեեստրում ընդգրկվելու պահին»,- նշել է Սոսե Ստեփանյանը:

Իրազեկման հանդիպմանը տնտեսվարողները տարբեր հարցեր են հնչեցրել և պարզաբանումներ ստացել նոր պահանջների իրագործման  ընթացակարգի, օրենսդրական կարգավորումների և այլ թեմաների շուրջ:

Միջազգային չափանիշներին համահունչ և ժամանակակից գործիքակազմով արդիականացված պահեստներում էապես կհեշտացվի ամբողջ գործընթացը՝ արմատավորելով արտաքին տնտեսական գործունեության սպասարկման նոր մշակույթ:

Մաքսային պահեստներին և ժամանակավոր պահպանման պահեստներին առաջադրված նոր պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը՝ կից ֆայլով:

Հայաստան ՊԵԿ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին