f

Անկախ

«Այդ մարդիկ հարց լուծող չեն, հավաքվում են, որ ի՞նչ անեն». Ինչո՞ւ Արցախի ԱԺ-ն նիստ չի անում. կարծիքները տարբեր են


Այնպես չէ, որ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները չեն ուզում նիստ հրավիրել, որոշակի վերապահումներով պատգամավորների գերակշիռ մասը կողմնակից է նիստ հրավիրելուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:

Նրա խոսքով, նաեւ ԱԺ աշխատանքներով է պայմանավորված Արցախ վերադառնալու մասին խոսելու, Արցախի էջը չփակելու հնարավորությունը. «Պատմությունը չի ների մեզ, եթե չփորձենք պահել այն ամենը, ինչը ի վերուստ մեր պարտականությունն է: Մեր պարտականությունը չկատարելը կնշանակի, որ մենք մեր ձեռքով փակում ենք Արցախի էջը»,-ասաց Դավիթ Գալստյանը:

 

 

Հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ ԱԺ նիստ այդպես էլ չի հրավիրվում, նա պատասխանեց. «Իմ կարծիքով, մոտ ապագայում այդ հարցերի պատասխանները շատ ավելի հստակ լինելու են: Ես չեմ կարծում, որ խանգարող հանգամանք կա:

Ես չէի ասի, որ այս հարցում կարելի է տարանջատել իշխանություն-ընդդիմություն, քանի որ թե Արցախում, թե մասնավորապես, հիմա, երբ Արցախում չենք ֆիզիկապես, շատ ավելի հստակ է, որ այսօր Արցախի պետականության հարցն է սեղանին եւ այդ ամենը բոլորը քաջ գիտակցում են: Որոշակի վերապահումներով մեծամասնությունը կողմնակից է նիստ հրավիրելուն, իսկ նրանք, որոնք կողմնակից չեն, ես չեմ ուզում հիմա անուններ հրապարակել, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ իշխանությունը դա անցանկալի է համարում, արցախցի պատգամավորն ասաց. «Իշխանական արբանյակները, որ ասում են՝ Արցախի ոչ մի պետական ինստիտուտ չի կարող Հայաստանում գործել, դա այդքան էլ լուրջ չի ընդունվում: Դա չի մտահոգությունը, այլ ուրիշ հարցեր են: Ես չեմ կարծում, որ ՀՀ իշխանության դեմ կամ կողմ լինելը կարող է խանգարել կամ նպաստել այս հարցին: Դա Արցախի պետականության հարցն է, դա պատգամավորների պարտականությունն է, որը անկախ նրանից, թե ով է դեմ կամ կողմ, պետք է իրականանա:

Որեւէ մեկը չի կարող լուծարել Արցախի ԱԺ-ն, թույլ չենք տա, որ խոսեն Արցախի կամ ԱԺ-ի լուծարման մասին: Չկա որեւէ անձ կամ իշխանություն, որ կարող է ժողովրդի կողմից հանրաքվեով ձեւավորված պետությունը ինչ-որ մի ստորագրությամբ կամ հայտարարությամբ լուծարել»,-ասաց նա:

Նույն խնդրի առնչությամբ Արցախի ԱԺ «Միացյալ հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն էլ նշեց. «Ես ոչ մի տեղեկություն չունեմ: Երբ հրավիրեն նիստ՝ ներկայանալու եմ: Ես չգիտեմ՝ ճիշտը որն է, սխալը որն է: Հարց պետք է լինի քննարկելու, որ հավաքվեն, հավաքվեն որ ի՞նչ անեն: Եթե դա ինչ-որ բան տալիս է, կարելի է հավաքվել, եթե ժողով է հանուն ժողովի, իմաստը ո՞րն է:

Եթե իրենք չեն կարող ազդել այս իրավիճակի վրա, իմաստը ո՞րն է հավաքվելու: Այդ մարդիկ հարց լուծող չեն, հավաքվում են, որ ի՞նչ անեն, բազար անե՞ն»:

Դիտարկմանը, որ կարելի է քննարկել Արցախի լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու հարցը, նա արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, որեւէ մեկի հետ չեմ շփվում, ինձ էլ որեւէ մեկը որեւէ բան չի ասում»:

տեղահանված արցախցիներ Արցախի ԱԺ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին