f

Անկախ

Արցախի կառավարության անդամները, պատգամավորները ձեռքները ծալած նստած չեն, առաջիկայում գործողություններ կտեսնեք. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)


Հայաստանում բնակվող բոլոր հայերն անհանգստացած են Հայաստանի ազգային անվտանգությամբ, եւ երբ որևէ մեկն ասում է, որ Արցախի ինստիտուտների գոյությունը Հայաստանում ազգային անվտանգության հարց է, ապա պետք է հիմնավորի, թե ինչով է վտանգում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը։

«Փաստը ցույց տվեց, որ շատ կարճ ժամանակահատվածում, երբ Հայաստանը Արցախի հետ կապված դիվանագիտական հարցերում, իսկ վերջին շրջանում նաև հողի վրա ֆիզիկապես օգնության հարցերում մի կողմ քաշվեց՝ մենք տեսանք, որ Արցախը կորցրեց իր հայկական լինելը։ Ուստի, այդ թեզը շրջանառելը որևէ իմաստ չունի»,- նշել է Հ.Հակոբյանը։

 

Անդրադառնալով Գևորգ Պապոյանի մտավախությանը, թե դա կարող է վտանգել խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացները, կարող է ռևանշիստական գնահատվել՝ Հակոբյանն ասաց, որ եթե նման տրամաբանությամբ առանջ շարժվենք, ապա ոչ միայն Արցախի Հանրապետության ինստիտուտները, այլև բազմաթիվ այլ հանգամանքներ կան, որոնք թշնամու կողմը կարող է դիտել որպես ռևանշիստական, սկսած հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությունից, վերջացրած Արարատ սարի մասին խոսելը կամ պատկերելը։

Երբ դիվանագիտական հարաբերություններերում անում ենք բաներ, որ դուր գանք հակառակորդներին, ապա ստանում ենք հակառակ արդյունքը։ Այստեղ նման վախեր մտցնելն հասարակության մեջ լավ տեղ չի տանում»,- արձանագրել է գործիչը։

Ըստ նրա՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, սուբէթնոսի պահպանումը, հոգևոր և ազգային մշակութային առանձնահատկություները մեզ օգնելու են հետագայում, որպեսզի մենք ունենանք այն էթնոսը, որը կկարողանա վերադառնա իր պատմական հայրենիք։ Հակառակ դեպքում մենք կկորցնենք այդ մշակույթը, իսկ 150 000 հայրենակիցները կհամալրեն այն 10 մլն հայերի շարքը, որոնք այսօր զրկվել են իրենց հայրենիքից ու գտնվում են աշխարհի տարբեր երկրներում»։

Հարցին, թե ինչ են անում Արցախի կառավարությունը կամ իշխանություններն այդ ինստիտուտների պահպանման ուղղությամբ՝ նա նշեց, որ առաջիկայում կունենանք առավել առարկայական գործողություններ, որի մասին նաև մամուլը կտեղեկացվի։ «Կարծում եմ, ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները ձեռքները ծալած նստած չեն, նրանք առաջիկայում ինչ-ինչ գործողություններ մտածում են, թե դա կլինի կառավարության, թե Ազգային ժողովի նիստերի միջոցով՝ դեռ չգիտեմ, բայց, կարծում եմ, դրա մասին առաջիկայում հնարավոր կլինի խոսել»։

Հակոբ Հակոբյան տեղահանված արցախցիներ Արցախի իշխանություններ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին