f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Էդմոնը նախկինների բուծած պարազիտն է: Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք, պարոն վարչապետ


Ի՞նչ անել Էդմոն Մարուքյանի հետ: Հարցս ուղղված է նրա անմիջական ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին: Թողնենք աշխատի՞, թե՞… Պարոն Փաշինյան, ախր, շատ խայտառակ կերպար է, նույնիսկ Ձեզնից խայտառակ: Ես հասկանում եմ, որ վարչապետի համար հեշտ չէ ընդունել թույլ տված սխալը, բայց սխալը չընդունելն ավելի վատ է, հղի նոր սխալներ թույլ տալու հավանականությամբ: Չգիտեմ, ես կառաջարկեի Էդմոն Մարուքյանին պաշտոնանկ անել, իսկ նրա զբաղեցրած պաշտոնը՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, տալ որեւէ ՔՊ-ականի, որ սիրով կկատարի այն հատուկ հանձնարարությունները, որ կտաք Դուք: Այլապես Մարուքյանն արդեն բոլոր սահմաններն է անցնում: Ի՞նչ է նշանակում, օրինակ, նրա հայտարարությունը. «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»:

Դուք, պարոն վարչապետ, նրան այդպիսի բան հայտարարելու հանձնարարություն տվե՞լ եք: Դե, իհարկե, չեք տվել: Դուք ինչպե՞ս կարող էիք նրան ասել, որ նման ցնդաբանություն դուրս տա: Բայց քանի որ Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանն է, մարդիկ մտածում են, որ նա ՀՀ վարչապետի հրահանգն է կատարում: Եվ անհարմար բան է ստացվում, պարոն Փաշինյան: Ուրեմն, Դուք այնքան չկաք, որ «լուծարված» Արցախի պետական ինստիտուտներն անվտանգության խնդիրնե՞ր են հարուցում երկրի համար: Թե բա՝ անկախ ենք… Բա անկախ պետության վարչապետին այսպես կստորացնե՞ն, ինչպես Էդմոնն է ստորացնում: Նա ո՞վ ա է, վաբշե…
Սկսեմ նրանից, որ Էդմոնը նախկինների բուծած պարազիտն է: Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք, պարոն վարչապետ: Դուք էլ եք նախկինների բուծածը, բայց գոնե Էդմոնի նման անորակ չեք, բուծվել եք տեղական բազայի վրա, մարդ դարձել Հայաստանում… Կարդացե՞լ եք Էդմոն Մարուքյանի կենսագրությունը: Մի անգամ կարդացեք, շատ հետաքրքիր է, ես կասեի՝ իսկական դասական վնասատուի կենսագրություն: Իշխանյան Ավետիքը տեղը տեղին նրա մեիդը փռել ա, Ավոյի գրածն էլ կարդացեք, ուսանելի է:

Ինչեւէ, գանք Էդմոն Մարուքյանի՝ խնդրո առարկա հայտարարությանը. «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»: Կարծում եմ՝ ավելորդ է ասելը, որ այդ «գաղափարին» հետեւելու դեպքում Հայաստանն էլ ավելի կիջեցնի անկախ պետության իր նշաձողը: Միջազգային հանրության աչքին մենք ուղղակի փալաս կդառնանք, մեզ կդիտարկեն որպես Ադրբեջանի վասալ պետություն, մեր սահմանադրությունը՝ որպես Ադրբեջանի սահմանադրության հավելված: Սա՞ ենք ուզում: Իհարկե՝ ոչ: Մենք ե՞ւս ընդունում ենք, որ Արցախի հարցը վերջնականապես փակված է: Իհարկե՝ ոչ: Մենք պատրաստվում ենք վճռական ճակատամարտից առաջ, թեկուզ դա լինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, վերջնականապես զինաթափվե՞լ: Իհարկե՝ ոչ: Եվ ուրեմն՝ ո՞ւմ են խանգարում Արցախի պետական ինստիտուտները, եթե ոչ Հայաստանի թշնամիներին եւ Ադրբեջանի գործակալներին:

Վտարանդի կառավարություններ, ընդհուպ՝ թագավորական ընտանիքներ, կան աշխարհի տարբեր երկրներում: Եվ պատկերացրեք, աշխարհի ոչ մի երկիր սեփական անվտանգության հարց չի բարձրացնում: Ընդհակառակը՝ եթե կա հնարավորություն, ապա տվյալ երկիրը, օտարերկրյա վտարանդի կառույցներին հովանի լինելուց զատ, նաեւ ձգտում է այդ խաղաթուղթն օգտագործել միջազգային հարաբերություններում: Մինչդեռ Արցախի պետական ինստիտուտները, նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը, դատախազությունը եւ այլն, Հայաստանի համար որեւէ օտար պետական հաստատություններ չեն, այլ՝ հայկական երկրորդ պետության մասին վկայող վերջին իրավական փաստարկները, որոնց խաղարկմամբ միայն հնարավոր կլինի թե՛ Արցախի համար որեւէ կարգավիճակ ձեռք բերելը եւ թե՛ արցախցիներին իրենց հայրենի օջախներ վերադարձնելը: Ոչնչացնել այդ ինստիտուտները՝ նշանակում է ոչնչացնել հայության հույսերը, թե մի օր նորից Արցախ կունենանք, ձեռքից բաց թողնել այդ հնարավորությունը՝ նշանակում է ազգովի դառնալ «ազգակործան պատուհաս»:

Կարո՞ղ են, արդյոք, Արցախի իշխանություններն այլ երկրում հաստատվել եւ այնտեղ գործել որպես վտարանդի կառավարություն ու խորհրդարան: Օրինակ՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ուրուգվայում կամ այլուր: Գուցե կարող են, գուցե ամեն ինչ հենց դրան էլ հանգեցնի, բայց ո՞վ կլինենք մենք այդ դեպքում, որ գիտենք միայն Հայաստանի անկախության մասին բարձր ամբիոններից ճղճղալ, խոսել մեր ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից:

ՀԳ. Մի քիչ էլ որ մտածեցի, սկսեցի համոզվել, որ Էդմոն Մարուքյանն այս հայտարարությունը Ռուսաստանի ճնշման տակ է արել: Հաստատ՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը եւ ո՛չ էլ Իլհամ Ալիեւը նրան այդպիսի հատուկ հանձնարարություն չէին տա: Իսկ եթե ավելի պարզ՝ կողմնորոշվիր, պարոն Փաշինյան, թե ի դեմս Էդմոն Մարուքյանի ում ունես դեսպան:

 

Էդմոն Մարուքյան Նիկոլ Փաշինյան Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին