f

Անկախ

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ


Հոդվածի առիթ դարձան, Հայաստանում  երկու նոր  քաղբանտարկյալներ՝ Կարեն Վանեցյանի և Արագած Ախոյանի «գործերը»։

Նախ, Արթուր Վանեցյանի եղբոր՝ Կարեն Վանեցյանի մասին։ Հայաստանում տիրող անիրավական մթնոլորտին քաջատեղյակ ցանկացած, չնչին տրամաբանություն ունեցողի համար՝ այդքանը բավարար է։Այո՛, հաստատապես պնդում եմ, որ Կարեն Վանեցյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել, որպես Արթուր Վանեցյանի եղբայր։ Անիմաստ է, նույնիսկ լրջորեն քննարկել, այդ պատվերով սարքված քրեական գործի մանրամասները։ Պարզ չէ՞, որ ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանն ու նրա մերձավոր հարազատները ոչ թե զգույշ կլինեին, այլ  մտքներով չէր էլ  անցնի կատարել որևէ կոռուպցիոն գործարք, քաջ գիտակցելով, որ իրենց ողջ գործունեությանը , վարչապետ կոչեցյալի հրահանգով, մանրադիտակի տակ հետևում են նրա գրպանային իրավապահները։Տարբեր շինծու գործեր թխելով և մեղադրանքներ առաջադրելով Արթուր Վանեցյանին և հաջողության չհասնելով, վարչապետ կոչեցյալը դիմեց իր կողմից արդեն փորձված միջոցի,հարազատներին հալածելով՝ պատժել Արթուր Վանեցյանին։ Նման գործելակերպը ժամանակին կիրառվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, հալածելով, կալանավորելով նրա մերձավորներին, ապա ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ՝ մեղադրանք  առաջադրվելով նրա կնոջը։

Ի տարբերություն, այլ՝ իրեն ընդդիմադիր գործիչների, վարչապետ կոչեցյալը առանձնահատուկ ատելությամբ է լցված դեպի Արթուր Վանեցյանը։ Նա  զարմանում և չի հասկանում, թե ինչպե՞ս կարող է, իր կողմից նշանակված, գեներալի կոչում ստացած բարձրաստիճան պաշտոնյան, հանկարծ հրաժարական տա, դեռ մի բան էլ,համալրի ընդդիմության շարքերը։ Ա՛յ քեզ բան։

Այժմ, պատկերացրեք, որ Արթուր Վանեցյանը հրաժարական չէր տվել և շարունակում էր ստրկամտորեն ծառայել , կատարելով վարչապետ կոչեցյալի բոլոր անօրինական հրամանները՝ հետապնդելով, շինծու քրեական գործեր թխելով ընդդիմադիրների դեմ,հրահանգներ տալով դատավորներին, ինչպես․․․այո՛, ինչպես նախկին Հատուկ քննչական կոմիտեի պետ, այժմ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Այդ դեպքում, Արթուր Վանեցյանը կստանար բարձր աշխատավարձ, ամենամսյա հսկայական պարգևավճարներ, կօգտվեր իշխանական այլ արտոնություններից, կպահպաներ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը,կշրջեր տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ, կբնակվեր կառավարական առանձնատներից մեկում, իսկ նրա եղբայր՝ Կարեն Վանեցյանը նշանակված կլիներ մեկ այլ բարձր պաշտոնի, ինչպես․․․այո՛, ինչպես Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը, որը նշանակվեց ԲԴԽ անդամ։

Այժմ,դիտարկենք, հաջորդ քաղբանտարկյալ, նախկին ԲՀԿ անդամ Արագած Ախոյանի դեմ թխված գործ-մեղադրանքը։ Նրան ոչ միայն անձամբ չեմ ճանաչում, այլև երբևէ չեմ հանդիպել։Նա զայրացած իր ցասումն է արտահայտել Հայաստանում իշխող դավաճանների հանդեպ՝ գրառում անելով Ֆեյսբուք ցանցում։ Անկեղծ ասած, չէի սպասում և նա դարձավ ինձ համար հայտնություն, որպես արժանապատիվ, պատվախնդիր հայ մարդ։ Նորից կրկնեմ, անհնար է, որ որևէ գործիչ քննադատի վարչապետ կոչեցյալին և նրա ստրուկ-կամակատարներին,լինելով խոցելի, անցյալում և ներկայում ինչ-ինչ կասկածելի գործարքների համար։ Նման գործիչները, հակառակը՝ հաճոյանում և քծնում են, վարչապետ կոչեցյալին, պաշտոն ստանում, դառնալով, վարչապետ կոչեցյալի հավատարիմ ստրուկը, ինչպես․․․այո՛, ինչպես, նույնպես նախկին ԲՀԿ անդամ ՝ Սերգեյ Բագրատյանը։

Մի պահ պատկերացրեք, որ Սերգեյ Բագրատյանը ամենաչնչին հարցում հակադրված լիներ վարչապետ կոչեցյալին։Այդ դեպքում,համոզված պնդում եմ, որ նա վաղուց բանտում կլիներ։ Չէ՞ որ նա ժամանակին եղել է մարզպետ։ Սա մինանգամայն բավարար էր, նրան մեղադրանք առաջադրելու համար։Եվ նորից, զարմացած է վարչապետ կոչեցյալը։ Նա կատաղած մտածում է, ա՛յ մարդ, նայիր քո նախկին կուսակից Սերգեյ Բագրատյանին։ Միթե՞ չէիր կարող նրա պես ինձ քծնել և պաշտոն ստանալ։ Ա՛յ քեզ բան։

Ամփոփենք, վարչապետ կոչեցյալին պետք են միայն իրեն հավատարիմ, իր ցանկացած անօրինական հրահանգ կատարող, որևէ սկզբունք չունեցող, միայն փողը պաշտող, նյութապաշտ  պաշտոնյա-ստրուկներ։

Նրանց, վարչապետ կոչեցյալը պատրաստ է ներել ցանկացած հանցագործություն, այդ թվում՝ սպանություններ և «լողացնել» փողով։Նա ատում է սկզբունքներ, արժանապատվություն ունեցողներին և պատրաստ է ցանկացած անօրինական միջոցներով, նրանց նվաստացնել, ստորացնել և եթե ճար ունենար, նրանց տասնյակներով գնդակահարել կտար։ Եվ իր ստրուկ-հպատակները կմրցեին , թե ում գերատեսչությունը պետք է մահապատիժ նախատեսված հոդվածով մեղադրանքն առաջադրի և այն  ի կատար ածի։

Ի՞նչ կարծիքի եք,պարոնայք և տիկին՝ ներքին գործերի նախարար, քննչական կոմիտեի նախագահ, Ազգային անվտագության ծառայության պետ, հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ և վերջապես՝ գլխավոր դատախազուհի։

Ժամանակին, նման համեմատություն եմ արել երկու գեներալներ՝ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի ճակատագրերի միջևhttps://www.aravot.am/2021/09/23/1217751/

 

Ավետիք Իշխանյան

 

Ավետիք Իշխանյան Նիկոլ Փաշինյան Մարդու իրավունքներ Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին