f

Անկախ

Հայագիտակ զարդատուփի գաղտնիքները


Խոսք ընթերցողի

 

-Մայրը երեխայի գլխավոր Աստվածն է,- պատգամ է հղում իր ընթերցողին վաստակաշատ լրագրող, նախկին ՛՛Անի՛՛ շրջանային թերթի գլխավոր խմբագիր Լենվել Մելիքյանը և ընթերցողի ականջին հասցնում իր բանաստեղծությունները, պատմվածքները, ակնարկները, էսսեները, նոթերը, լեգենդները, հրապարակախոսական հոդվածները, նշանավոր մարդկանց հետ հանդիպումների հուշագրությունները՝ այդ ամենը մեկտեղելով Անին իմ սերն է՛՛Խոհերի զարդատուփ՛՛ (՛՛Վան Արյան՛՛ հրատ., 2023թ.) ժողովածուում:

Անին հայ ժողովրդի դարավոր պատմական ամենախոսուն վկաներից մեկն է: Բազում անվանակոչումները գալիս են հաստատելու, որ Անին մի օր վերագտնելու է իր փառահեղ տեսքը: Քանի-քանի երևելիների տոհմածառերի արմատներն են Սուրբ Անիում՝ Հովհաննես Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Մարիետա Շահինյան, Աղավնի... Նրանց այցեքարտերը հետո շարունակվում են Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի 100-ամյա հոբելյաններում: Դժբախտաբար շատ են արյունոտ ծաղիկները հայոց հավերժումի երթի ճանապարհին՝ հեղինակը Սառնաղբյուրի ճակատամարտն է հիշում և մոր հետ իր այցը Ծիծեռնակաբերդ: Գրքում զետեղված են նոթեր նվիրված արցախյան գոյամարտի անմահացած մեր հերոսներին՝ Ռոբերտ Աբաջյանին, Կոմանդոսին: Կարծես կարմիրով են գրված նրանց կենսագրությունները: Հետո հեղինակը թերթում է ,Անիե թերթի խունացող հավաքածուները՝ Վարդգես Պետրոսյան, ...

Ուր ասես չկա հայկական խաչքար՝ Ուլյանովսկ-Մարալիկ գրառումները գաղտնիքներ են բացում ու հարստացնում պատմությունը: ,Հուշապատումե վերտառությամբ ընթերցողը կիմանա հեղինակի անմոռաց հարցազրույցների շատ մանրամասներ՝ Վիկտոր Համբարձումյան, Հրաչյա Ներսիսյան, Հովհաննես Շիրազ, Ալիսա Կիրակոսյան... Այդ շարքում Վարազդատ Հարությունյան անունն ինձ ետ տարավ իմ մանկության օրրան՝ Լոռու Շնող գյուղ, որտեղ ժամանակին ուսուցչություն է արել Վարազդատ Հարությունյանը։ Չորս տասնյակի ձգտող գրքերի հեղինակ, հանրաճանաչ շիրակցի Սամվել Մարգարյանին է ներկայացնում ,Ռանչպարների պոետըե հրապարակումը: Շարունակության մեջ, մայրերգության էջերում են լեգենդները: Մեկ շնչում կարդացի ,Պետերբուրգյան նոթերե հրապարակախոսական ակնարկը կազմված չորս մասերից: Իսկ ամենավերջում հեղինակի նախնիք են՝ Չափանենց տոհմածառն իր գաղտնիքներով, մեկնաբանություններով, գնահատականներով: Հակիրճ լինելու համար ասեմ միայն, որ հեղինակը միանգամայն հավատարիմ է մնացել անմահ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի. ,Անցյալի պատմությունը մի լուսավոր լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփան անմոլոր գնալու համարե,- խոհ գնահատականին: Ասվածը համարում եմ բավարար և ընթերցողին առաջարկում, որ անպայման կարդա ուշագրավ այս ժողովածուն ու իմանա հայագիտակ զարդատուփի բոլոր գաղտնիքները: Շատ բան կհուշեն նաև գեղեցկատես այս գրքի բազմաբնույթ նկարները:

Հ.Գ. Լենվել անունն այնքան էլ տարածված չէ: Հարգարժան հեղինակի անունն ինձ հիշեցրեց ճանաչված աշխարհագրագետ Լենվել Վալեսյանին (1929-2009թթ), ով 1979թ. որպես Երևանի մանկավարժական ինստիտուտի նորանշանակ ռեկտոր ստորագրել է իմ ավարտական դիպլոմը։ Փառքով հիշենք հայոց բոլոր երևելիներին: Լ. Մելիքյանին մաղթում եմ առողջություն, ստեղծագործական եռանդ և նոր հարպարակումներ նաև գրքի տեսքով:

 

Վաղարշակ Ղորխմազյան

՛՛Խոհերի զարդատուփ՛՛ Լենվել Մելիքյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին