f

Անկախ

Ինչու գնալ Արցախի պետական ինստիտուտները nչնչացնելու ճանապարհով ու ստեղծել կասկածելի լեգիտիմություն ունեցող կառույց․ Դավիթ Գալստյանը՝ Սամվել Բաբայանին


Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության տարածած հայտարարությանը, որով առաջարկվում է ստեղծել Հատուկ ծրագրերի կոմիտե և օժտել Ադրբեջանի հետ բանակցելու իրավազորությամբ, հրավիրել խորհրդակցություն Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ, ԱԺ-ի անունից դիմել ԱՀ Գերագույն դատարան՝ Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ ԱՀ նախագահի հրամանագրի և/կամ նույնաբովանդակ հայտարարության սահմանադրականության հարցով։

Դավիթ Գալստյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ հայտարարությունից և իրենք նման որևէ առաջարկ չեն ստացել։

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը և կուսակցությունը որևէ առաջարկ չի ստացել «Միասնական հայրենիք»-ից։

Մենք այսօր ունենք գործող պետական ինստիտուտներ, ինչու գնալ այդ պետական ինստիտուտները ոչնչացնելու ճանապարհով։

Ինչո՞ւ ստեղծել ինչ-որ նոր բան, եթե ունենք ԱԺ, նախագահական ինստիտուտ և այլն։

Եթե կան քննարկումներ, ինչու դա չանել մեր պետական ինստիտուտների միջոցով ու դրա փոխարեն ստեղծել նոր բան, որի լեգիտիմությունը կասկածելի է։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը և իրենց առաջնորդը ժամանակ առ ժամանակ  նման մանիպուլյատիվ հայտարարություններ են անում, թե իբր նրանք խոսել, քննարկել են ու մերժում են ստացել, որը իրականության հետ որևէ աղերս չունի։

Մենք գտնվում ենք, որ այս ամենը միտված է հանրությանը մոլորեցնելուն»,- ասաց Գալստյանը։

Անդրադառնալով հայտարարության այն կետին, որով առաջարկվում է ԱԺ-ի անունից դիմել ԱՀ Գերագույն դատարան՝ Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ ԱՀ նախագահի հրամանագրի և/կամ նույնաբովանդակ հայտարարության սահմանադրականության հարցով, Դավիթ Գալստյանն ասաց․

«Երեք տարուց ավելի է մենք աշխատում էինք նույն խորհրդարանում։ Թե՛ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը, թե՛ կուսակցության ղեկավարը ունեն մեր բոլորի հեռախոսահամարները ու ճանաչում են բոլորիս։

Այսպես հրապարակային խոսելու փոխարեն կարող էին առաջարկել հանդիպել ու քննարկել այդ առաջարկները։ Ոչ թե օդի մեջ ինչ-ինչ առաջարկներ անել, որոնց մասին  մենք տեղյակ չենք»։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարության մեջ նշել էր նաև, որ ԱԺ չորս քաղաքական ուժերը դիսկոմֆորտ են ապրում նրանից, որ ԱԺ նախագահին ֆորմալ առումով օրենքի ուժով փոխարինում է «Միասնական հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Բաղունցը, ուստի մեդիանախապատրաստություն են իրականացնում նրան ցանկալի մեկով փոխարինելու համար։

Դավիթ Գալստյանն ասաց, որ դա իրենց երեևակայության արդյունքն է։

«Ինձ համար որևէ դիսկոմֆորտ չկա, իրենց երևակայությունն է դա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Դավիթ Գալստյան Սամվել Բաբայան Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին