f

Անկախ

Պուտինը դարձյալ չի կարողացել ճիշտ արտաբերել Տոկաեւի հայրանունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին ժամանել է Ղազախստան, որտեղ հանդիպել է  երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Միջտարածաշրջանային համագործակցության XIX համաժողովում ելույթ ունենալով՝ Պուտինը դարձյալ չի կարողացել ճիշտ արտաբերել Ղազախստանի նախագահի հայրանունը։

Պուտինը եւ Տոկաեւը տեսակապով միացել են Ռուսաստանի եւ Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության XIX համաժողովի լիագումար նիստին, որը տեղի է ունենում Կոստանայում։

Իր ելույթի սկզբում Պուտինը ճիշտ է արտաբերել Տոկաեւի անունն ու հայրանունը՝ Կասիմ-Ժոմարտ Կեմելեւիչ։ Հետո Ռուսաստանի նախագահը նշել է Ղազախստանի հետ 2022թ. փոխադարձ ապրանքաշրջանառության մասին եւ անհասկանալի ձեւով արտաբերել Տոկաեւի հայրանունը։

«Տարածաշրջանների ակտիվ մասնակցության պարագայում մեր փոխադարձ ապրանքաշրջանառությունը Ղազախստանի հետ 2022թ. ավելացել է ավելի քան 10 տոկոսով։ Այ, Կասիմ-Ժոմարտ Կելեմովիչն ասաց, որ 27 միլիարդ, մեր վիճակագրությամբ՝ 28,2 միլիարդ դոլար է»,- ասել է Պուտինը։

Այն բանին, որ Պուտինը դարձյալ սխալ է արտասանել Տոկաեւի հայրանունը, ուշադրություն են դարձրել ղազախական ԶԼՄ-ները։

Աշխարհում Վլադիմիր Պուտին Քասիմ-Ժոմարտ Տոկաև Ռուսաստան Ղազախստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին