f

Անկախ

Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել


Շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացել ենք։ Ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը՝ 11 ռազմագետ-փորձագետների կողմից ստորագրված, միակարծիք եզրակացություն են տվել, որը, կարծում եմ, յուրաքանչյուր իրավաբանի գնահատմամբ առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։ Այս եզրակացությունը ստանալուց հետո, ունեցանք դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում առաջին ՝ հակահարվածի վերաբերյալ դրվագով, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

Հակահարվածի դրվագով, մասնավորապես, Ջալալ Հարությունյանին մեղադրում էին, թե իբր ուժերի հարաբերակցությունը հաշվի չի առել, այդ իրադրությունում թշնամու նկատմամբ հարձակում կատարելը չէր կարող կանոնադրության պահանջներից բխել։ Սարդարյանի խոսքով՝ ռազմագետները միանշանակ պատասխանեցին, որ այդ իրադրությունում դա ոչ միայն եղել է օրինական, այլև եղել է անհրաժեշտություն, որը կատարվել է Ջալալ Հարությունյանի կողմից: Այս մասով քրեական հետապնդումը դադարեցվեց, սակայն, Սարդարյանի դիտարկմամբ, երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց, որը, թեև անունով նոր է, բայց այն ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը․ «Կարծես, այս ռազմագիտական փորձաքննությունը ընդհանրապես գոյություն չի ունեցել»։

Մանրամասներ ներկայացնելով երկրորդ դրվագից՝ Սարդարյանը հիշեցրեց, որ այն վերաբերում է Դ20 դիվիզիոնի վրա հոկտեմբերի 12-ին կատարված հանցագործությանը, որի հետևանքով ունենք յուրային թե մարդկային, թե տեխնիկայի կորուստ։

«Այստեղ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է նրանում, որ իբր, երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, վերջինս զեկուցել է, որ խմբավորում է մոտենում, իբրև Ջալալ Հարությունյանն ասում է, որ դրանք յուրային են։ Այստեղ փորձագետները պատասխան ունեն, որ դիվիզոնը մեր համապատասխան ոլորտում գործող կանոնների համաձայն պետք է մի շարք միջոցառումներ իրականացրած լիներ»,- նշեց Սարդարյանը՝ հավելելով, որ եթե անգամ դիտորդ լիներ, որը կարող էր բացահայտել, ապա արդյո՞ք յուրային ուժերը կկարողանային խմբավորմանը դիմագրավելու համար։

Տեսանյութեր Ջալալ Հարությունյան մեղադրանք 44-օրյա պատերազմ Հայաստան Արսեն Սարդարյան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին