f

Անկախ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը ողջունել է Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ելույթը ԼՂ հայ բնակչության հայրենազրկման վերաբերյալ


«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որում վերջինս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության հայրենազրկման խնդրին։ 

Միությունն այդ մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես հայտնի է 2023թ․ հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին իր ելույթում անդրադարձել է բռնի տեղահանվածների՝ այսօր չափազանց զգայուն դարձած խնդրին՝ ՄԱԿ-ի ԱԽ ուշադրությունը հրավիրելով աշխարհի մի շարք վայրերում բոլորովին վերջերս տեղի ունեցած այլևս անշրջելի գործընթացների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության հայրենազրկման խնդրին։

Գերագույն հանձնակատարն իր խոսքում մասնավորապես արձանագրել է, որ հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 հազար հայեր հեռացել են Լեռնային Ղարաբաղից և ապաստան գտել Հայաստանում։ Հանձնակատարը սա իրավացիորեն համարում է մեկ այլ չլուծված խնդրի հետևանք, որին թույլ է տրվել «եփվել» տասնամյակներ շարունակ։ 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խորապես շնորհակալ է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին այս արդարացի արձանագրման համար։ Այն հուշում է, որ ապագայի հանցագործությունները հնարավոր է կանխել միայն այսօր կատարվածների համար դրանց հեղինակներին պատասխանատվության կոչելու միջոցով։ Այո՛, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ավելի քան 10 ամիս ցեղասպան և ահաբեկչական վարքը, Լեռնային Ղարաբաղի ամբողջական և բռնի հայաթափումը հետևանք են մեկ այլ՝ առավել մեծ խնդրի, և այդ խնդիրն է Ադրբեջանի հակահայկական, ռասիստական և կրոնական խտրական պետական քաղաքականությունը, որն անշեղորեն «եփվել է» անցած տասնամյակների ընթացքում։ 

Վերջին հարյուրամյակում քանիցս հայ տարրը պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում ենթարկվել է էթնիկ զտման և բռնի տեղահանման, որի համար ոչ ոք միջազգային պատասխանատվություն չի կրել։ Եթե պատժվեին 1918թ․ Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչները, վստահաբար չէին լինի 1988թ․ Սումգայիթի, 1990թ․ Բաքվի հայկական ջարդերը։ Եթե 1988-1992թթ․ ավելի քան կես միլիոն հայության բռնագաղթման համար Ադրբեջանը պատասխանատվություն կրեր, չէր լինի 2020-2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանությունը, որն ուղեկցվել է մարդու իրավունքների բազմակի խախտումներով՝ սովամահության պարտադրանքով, մանկասպանությամբ, առևանգումներով, բռնությամբ կամ դրա սպառնալիքով, վախի և ատելության տրամադրությունների գերակայմամբ։ 

Ուստի, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և ողջ միջազգային հանրությանը համարժեք և գործնականորեն արձագանքել քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցող զազրելի հանցանքներին և ձեռնամուխ լինել դրանց հեղինակների միջազգային պատժին։ Մենք խնդրում ենք գործնական քայլեր կատարել ինչպես 2020-2023թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթվածների, այնպես էլ մեր՝ 1988-1992թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքից տեղահանվածներիս բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ»։ 

էթնիկ զտումներ Արցախ տեղահանություն ՄԱԿ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միություն Հայաստան Ֆիլիպո Գրանդի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին